Հասարակություն 

Այս ամենը մենք համարում ենք ճնշում «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ. Թագուհի Թովմասյան

«Այս ամենը մենք դիտարկում ենք հստակ ճնշում «Ժողովուրդ» օրաթերթի և նրա լրագրողի նկատմամբ, որպեսզի այսուհետ լրագրող Քնար Մանուկյանը չհամարձակվի հրապարակել Պաշտպանության նախարարի, նրա թիկնազորի, ՊՆ-ում առկա կոռուպցիոն ռիսկերի, քննիչների կողմից կատարված ապօրինի գործողությունների, փաստաբան չներգրավելու և այլ գործընացների մասին»,-այսօր՝ հունիսի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան՝ անդրադառնալով լրատվամիջոցի լրագրողին բերման ենթարկելու փորձին:

Թովմասյանը նաև ասաց, որ իրենք այդ փորձն ունեն և հիասթափեցրեց ճնշում գործադրել ցանկացող պաշտոնյաներին՝ նշելով, որ հիմար միջադեպերով իրենց չեն կարող վախեցնել, իրենք շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են մինչև հիմա:

https://www.youtube.com/watch?v=ESwn91pIDmA

Նույն շարքից