Գլխավոր Հասարակություն 

Գերմանական մամուլը թիրախավորել է Էրդողանին. Նրան ծաղրում են Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո

analitik.am

Եվրո-2016-ի շրջանակներում Թուրքիայի հավաքականը 3:0 հաշվով զիջեց իսպանացիներին: Ինչպես հայտնում է գերմանական Stern թերթը, այդ հանդիպումից հետո համացանցում սկսել են ակտիվորեն ծաղրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Կատակների մի մասը վերաբերում են այն կոշտ միջոցներին, որոնք Էրդողանը կարող է ձեռնարկել իսպանացիների դեմ:

«Պարոն Էրդողանն իր մոոտ է կանչել Իսպանիայի դեսպանին»,-գրում է FrauZimt-ը:

«Այստեղ գալիս է Էրդողանը և սկսում է ապտակներ բաժանել»,-գրում է Eurosport.de-ի աշխատակից Ֆլո Բուգները:

«Կարծում եմ, որ Էրդողանը կդատի իսպանացիներին»,-գրում է Ֆրանկ Բուշմանը:

«Շնորհավորում եմ, իսպանացիներ, հիանալի հաղթանակ էր, սակայն դուք գիտե՞ք թե հիմա ինչ է ձեզ հետ անելու էրդողանը»,-գրում է  UtaSchPunkt-ի օգտատերերից մեկը:

«Էրդողանը կարգելի՞ բոլոր իսպանացիների մուտքը Թուրքիա»,-գրում է Քրիստիան Վոզնյակը:

«Տեսնենք, թե երբ Էրդողանն իսպանացիներին ահաբեկիչ կանվանի, կամ գոնե իր մոտ կկանչի դեսպանին»,-գրում է Ali Konkret-ը:

Ծաղրել են նաև թուրք ծայրահեղական երկրպագուներին: Մասնավորապես ծաղրի առարկա է դարձել այն, որ վերջիններս սուլել են իրենց հավաքականի ավագ Արդա Թուրանին:

Առհասարակ պետք է նշել, որ գերմանական մամուլը վերջին շրջանում կարծես թե ակտիվորեն թիրախավորել է Էրդողանին: Բավական է նշել այն, որ երեկ գերմանական լրատվամիջոցներից մեկը կասկածի տակ էր դրել Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթություն ունենալու հարցը: Իսկ Թուրքիայի օրենքներով բարձրագույն կրթությունը պարտադիր է նախագահ դառնալու համար:

Նույն շարքից