Հասարակություն գլխավոր 

Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետն անհիմն երկարացվեց

Մեզ հետ զրույցում Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմանյանը հայտնեց, որ վերջինիս կալանքի ժամկետն, քննիչի միջնորդությամբ, արդեն երկրորդ անգամ երկու ամսով երկարացվել է: Ընդ որում, նա նշեց, որ որոշումը հիմնավորված չէ և ինքը պատրաստվում է բողոքարկել այն:

Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել էր, որ քննիչի միջնորդության մեջ նշված է, թե Անի Հովհաննիսյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի հրապարակման կամ հրապարակային սպառնալիքի եղանակով:

Նույն շարքից