Մամուլի ակումբ 

Ստյոպա Սաֆարյանի ասուլիսը՝ «Անալիտիկ» մամուլի ակումբում

analitik.am

«Եթե Հայաստանում պաշտոնյան հրաժարական է տալիս, դրա պատճառը ոչ թե նրա վատ կառավարելն է, այլ այն, որ նա չկարողացավ ընդունել «իշխանության կրոնը», անհնազանդություն ցուցաբերեց կամ էլ այնպիսի վարքագիծ, որը շահեկան չի եղել բուրգի գագաթին նստած անձնավորությանը»,- հոտկեմբերի 1-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում «Ժառանգության» պահանջած հրաժարականների և առհասարակ հրաժարականներ պահանջելու արդյունավետության մասին այսպես խոսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Սահմռկեցուցիչ է այն, որ Հայաստանում որևէ պաշտոնյա հրաժարական չի տալիս: Հայաստանում, իհարկե, եղել են հրաժարականների դեպքեր, բայց դրանք այլ մոտիվացիաներ են ունեցել: Նրանք հրաժարական են տվել ոչ թե որովհետև լավ չեն կառավարել, այլ չեն ընդունել այսպես ասած «իշխանության կրոնը»:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով,  հրաժարականը լուծում է պատասխանատվության խնդիրը, նախադեպ է դառնում յուրաքանչյուր պաշտոնյայի զգուշավորության համար, քանի որ, տեսնելով վատ կատարած աշխատանքի արդյունքը, գործիչները սկսում են առավել լրջորեն մոտենալ իրենց աշխատանքին:

Նա նշեց, որ հրաժարականներ պահանջելը հասարկության արժեքային և բարոյական խնդիր է: Որպես օրինակ բերեց Իսպանիայի դեպքը, որտեղ մի կամուրջ էր փլուզվել և այդ կամուրջի փլուզման արդյունքում քաղաքաշինության ոլորտի նախարարը ասաց, որ ինքը չի կարողացել իր ոլորտում համապատասխան պայմաններ ապահովել և այդ կամուրջը փլուզվել է: Սա բավականին ուշագրավ դեպք է այն առումով, որ պաշտոնյան գիտի իր պատասխանատվության աստիճանը: 

Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի հրաժարականին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նշեց. «Մենք ինքներս գիտենք, թե որն է Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մոտիվացիան: Դա ամենևին նրանից չէ, որ ինքն իրեն մեղավոր կամ պատասխանատու էր զգում, քանի որ նույն քրեական գործի քննությունը ցույց տվեց, որ ամբողջ մի իշխանական համակարգ գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն արժանի հակահարված է տվել. նրա տան վրա հարձակվել են, իսկ ինքն արժանի պաշտպանվել է»:

Նրա կարծիքով` Սուրեն Խաչատրյանին պարզապես ասել են, որ նա խուսափի լրագրողներից, որոնք առանց այդ էլ շատ են նրա մասին գրում, իսկ խուսափելու լավագույն տարբերակը հրաժարական տալն էր:

Նույն շարքից