Մամուլի ակումբ 

Արարատ Զուրաբյանի մամլո ասուլիսը <> մաուլի ակումբում

analitik.am

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ եւ քննադատություններ եղան, որ ՀՅԴ անդամն ուզում է մոտ լինել իշխանության կերակրատաշտին, որ ընդդիմադիր ուժը գնում է գործարքների եւ այլն: Անալիտիկ կենտրոնում լրագրողների  հետ զրույցում վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ նման արտահայտություններ ինքը չէր անի. «Կարող եմ ասել, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը դրանից միայն շահելու է, ոչ թե ունենալու է հարվածներ կամ կորուստներ: Ինչեւէ, Վահան Հովհաննիսյանի անձնական գործն է համաձայնել այս կամ այն առաջարկին: Բայց ես գտնում եմ, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը նման առաջարկի չպետք է համաձայներ: Բայց դա իմ անձնական մոտեցումն է»: Մեր հարցին՝ այսինքն, նա չի՞ կարող իր որդեգրած սկզբունքները, իր ուղղությունը պահել, ինչպես պնդում է հիմա ՀՅԴ-ն՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, կփորձի որոշակիորեն դա անել, բայց թե ինչքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»: 

Նույն շարքից