Մամուլի ակումբ 

«Իրական և կեղծ ազատամարտիկներ»

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Իրական և կեղծ ազատամարտիկներ» թեմայով ասուլիսի հյուրն էր «Գլոսսա» ՀԿ խորհրդի նախագահ, ազատամարտիկ Ռուբիկ Ներսեսյանը: Նրա դիտարկմամբ բազմաթիվ մարդիկ, ովքեր անգամ չեն եղել Արցախում սողոսկել են ազատամարտիկների շարքերը և տեղի-անտեղի խոսում են ազատամարտիկների անունից: «Սա հույժ կարևոր թեմա է և միայն իմ հարցը չէ, դա պիտի անի ռազմադաշտային խորհուրդը, մեր կազմակերպության խորհուրդն է դրա դեմ պայքարելու ծրագիր մշակում:Այս պահին մեխանիզմ է մշակում՝ կեղծ ազատամարտիկներին զտնելու համար: Ցուցակի մեջ կան խցկված մարդիկ, որոնց մաքրման մեխանիզմը արդեն կազմված է»:

Նույն շարքից