Մամուլի ակումբ 

«Մշակութային գործիչների դերը Հայաստանի զարգացման գործընթացում»

analitik.am

Նոյեմբերի և-ին «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում տեղի ունեցած «Մշակութային գործիչների դերը Հայաստանի զարգացման գործընթացում» թեմայով ասուլիսի հյուրն էր վաստակավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Հարցին՝ արդյոք ճիշտ է, երբ նախընտրական փուլում մշակութային գործիչը հանդես է գալիս որևէ կուսակցության կողմից, կոմպոզիտորը պատասխանեց. «Ոչ մի դեպքում մշակութային գործիչը որևէ կուսակցության մունետիկ դառնալու իրավունք չունի, քանի որ նա պետք է զբաղվի ստեղծագործական գործունեությամբ: Համբերատարությունը, սերը, հողը, երջանկության զգացումը մշակույթ են կոչվում, և մեզանից յուրաքանչյուրը պետք է արթնացնի իր մեջ այս զգացմունքները: Մշակույթը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում, քանի որ վերջինիս շնորհիվ են մեր հայրենակիցները դաստիարակվում»: Հարցին, ինչպե՞ս է վերաբերվում իրեն գրագողության մեջ մեղադրանքներին, նա պատասխանեց. «Իմ երգերից ամենասրբազանի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը միայն իմ անձը պախարակելու միտում է, ես վստահ եմ, որ ես իմ երեխայի հայրն եմ: Մարդը սուտ է խոսում, երբ նա ունի շահ, իսկ երբ ունի գաղափար, նա դադարում է ստելուց, երբ արվեստագետն այնքան է իջնում, որ սկսում է շահ հետապնդել, ապա նա այլևս իրավունք չունի արվեստագետ կոչվելու»:

Նույն շարքից