Մամուլի ակումբ 

Արևայրուքը կարող է բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ լինել. Մաշկաբան-սեռավարակաբան

analitik.am

Այսօր Անալիտիկ կենտրոնում տեղի ունեցած «Հաճելի ու տհաճ ամառը. հանգիստ, սեռավարակներ, մաշկային և աչքերի հետ կապված խնդիրներ: Ի՞նչ անել» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

 

Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ հանգստի տեսակները ու դրանցից առաջացած հատևանքները պետք է տարանջատել. «Ծովափնյա հանգստի դեպքում կարող են առաջ գալ արևայրուքի հետ կապված խնդիրներ, իսկ լեռնագնացության դեպքում կարող է լինել տրավմատիզմ, միջատների, սողունների խայթոցներից առաջացած խնդիրներ: Ծովափնյա հանգստի համար պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ հանգստի առաջին մի քանի երկու օրերի համար պետք է բարձր արևապաշտպան ցուցիչով միջոց օգտագործել, մնացած օրերին՝ ցածր: Խորհուրդ եմ տալիս հանգստի մեկնելուց առաջ ծանոթանալ նաև հանգստի գոտու կլիմային»:

 

 Մաշկաբան-սեռավարակաբանը նաև նշեց, որ մաշկի ամբողջականության խախտումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիոն գործոնի մուտք գործելու համար: Բացի դրական կողմից, արևայրուքը կարող է առաջ բերել բազմաթիվ խնդիրներ, շատ հիվանդություններ կարող են սրանալ հենց արևայրուքից: Բանախոսը նաև խորհուրդ տվեց աղջիկներին ծովափում չշպարվել. «Ծովափում շպարվելը մի քիչ անհամատեղեղելի է և կոսմետիկ միջոցների չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»:

 

 Խոսելով լողազգեստների մասին, Կարեն Վարդանյանը շեշտեց, որ գրեթե բոլոր լողազգեստներն ունեն սինթետիկ ծագում, այն լուրջ խնդիր կարող է առաջացնել, եթե ծովից հետո լողազգեստը չի լվացվում և տվյալ անձը լոգանք չի ընդունում ծովում լողանալուց հետո:

 

Բանախոսը խորհուրդ տվեց նաև հանգստի մեկնելուց առաջ ունենալ առաջին բուժօգնության պայուսյակ:


Մաշկաբան-սեռավարակաբանը նաև նշեց, որ ցանկացած ծովափնյա հանգիստ ստեղծում է սեռավարակների փոխանցման «բարենպաստ» պայմաններ. «Սեռավարակների դեպքում կանխարգելելն ավելի կաևոր է, քան հետևանքները բուժելը, իսկ կանխարգելման լավագույն տարբերակը պահպանակների օգտագործումն է: Անպաշտպան հարաբերությունից հետո պետք է դիմել սեռավարակաբանի, որպեսզի սեռավարակը հայտնաբերվի և արագ բուժվի: Ընդհանրապես պետք է ունենալ փոխադարձ հավատարիմ զույգ և զգուշանալ պատահական սեռական հարաբերություններից»:

 

 Կարեն Վարդանյանը նաև նշեց, որ տարբեր սեռավարակների դեպքում վարակի գաղտնի շրջանը տարբեր է լինում և կան վիրուսային ծագման սեռավարակներ, որոնց գաղտնի շրջանը  կարող է տևել մինչև անգամ տարիներ:

 

 Նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խոսելով ամռանը առաջացած աչքի խնդիրների մասին, նշեց. «Ամռանը աչքի հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում օդի ջերմաստիճանի, մթնոլորտի ճնշման բաձրացման հետ: Քանի որ հեղուկի գոլորշիացումը շատանում է և այդ պատճառով աչքի չորացման խնդիր ենք ունենում, հատևաբար արցունքը ավելի շուտ է գոլորշիանաում»:

 

 Բանախոսը նաև նշեց, որ պետք է զգուշանալ  բացօթյա ջրավազաններից, քանի որ հնարավոր է  բակտերիալ հիվանդույթունների առաջացում, որոնք արտահայտվում են աչքի մակերեսի կարմրությամբ, լինում է աչքի քոր, արտադրություն:

 

վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նաև նշեց, որ ծովի ջուրը վտանգավոր հարուցիչներ չի պարունակում, և  լինելով հիպերտոնիկ լուծույթ, կարող է մաքրել թարախային բշտիկները:

 

Բանախոսը խորհուրդ տվեց հանգստի մեկնելուց առաջ պարտադիր վերցնել ուլտարմանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց, գլխարկ, հակաբորբոքային, հակաբակտերյալ կաթիլներ. «Եթե կա չորացման խնդիր, պետք է օգտագործել արհեստական արցունքներ, որոնք կարելի է օգտագործել մեկ-երկու ամիս օրական հինգից վեց անգամ, այնուհետև մեկ շաբաթ հանգիստ տալ և նորից սկսել դրանց օգտագործումը:

Նույն շարքից