«Ընդամենը 9 տոկոսով է բարձրանալու մանկավարժների աշխատավարձը, մանկավարժները հուսախաբ վիճակում են, նրանց հույսերը կրկին չարդարացան: Մինչև հոկտեմբերը չգա, չենք հասկանա թե ուսուցիչների աշխատավարձի գլխին ինչ կգա »,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Մանկավարժները հուսախաբ վիճակում են, դասղեկությունը շատ դպրոցներում չի վճարվում, գրավորների համար ընդհանրապես չեն վճարում, այսինքն ուսուցիչների աշխատավարձը այնքան է փոքրացել, որ այդ 9 տոկոսը նույնիսկ այդ տարբերությունը չի լրացնելու»:
Բախշյանը հավելեց, որ կրթությանն ուղղված միջոցները գնալով կամաց-կամաց պակասում են. «2015 թվականին կրթույթանը ՀՆԱ-ի 4 տոկոսը պետք է տրվեր, սակայն այսօր ճիշտ հակառակն է: 2014-2016 թթ-ի միջնաժամկետ ծրագրով ՀՆԱ-ի 2,50 տոկոսը պետք է տրամադրվի կրթությանը, այսինքն կրթությանը հատկացվող պետության բյուջեի գումարները գնալով նվազում են: Բոլորս հիշում ենք, որ ՀՀ գործող Նախագահը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ բարձրացնել բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձը: 2012 թվականին նա նորից հայտարարեց, որ պետք է բարձրանան աշխատավարձերը, սակայն հունիսի մեկից չբարձրացավ և նորից ասացին, որ 2014 թվականի հունվարի մեկից կբարձրա»:
Բանախոսը նաև նշոց, որ ուսուցիչները կառավարության շենքի դիմաց պետք է պահանջեն իրենց աշխատավարձերի բարձրացման համար և ոչ մի դեպքում իերնց դժգոհությունը չպետք է արտահայտեն դասարանում՝ աշակերտների դիմաց. «Ընդհանրապես մեր իշխանության բոլոր այն հայտարարությունները , թե իբր կառավարությունը նպաստելու է աշխատավարձերի բարձրացմանը , ընդամենը խոսքեր են: Երեկ վարչապետը ասել էր, որ կրթույթյունն ու ուսուցիչը կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու, մեկը հարցնի, թե ինչպե ՞ ս, այսպիսի աշխատավարձո ՞ վ»:
Կրթության փորձագետը նաև նշեց, որ ուսուցչին պետք է հավուր պատշաճի վճարել և այնուհետև ապահանջել. «Մեր իշխանություններին բոլորովին ձեռնտու չէ ունենալ այն ուսուցիչը, որը կկրթի ապագա նախարարներ, վարչապետներ, այդպիսի քաղաքացի ունենալու պատվերը մեր իշխանությւոնները օրենքով տալիս են, բայց գործողությւոններով ոչ: Մեր իշխանության բոլոր քայլերը հանելուկային են, որոնք նորմալ մարդը չի կարողանում հասկանալ»:
Բանախոսը ասաց, որ քանի որ մեր ուսուցիչների արժանապատիվ կյանքը այսօր չի ապահովում իխանությունը, նրանցից ավելին պահանջելը , քան այօր անում են նրանք, պարզապես անբարոյականություն է: «Նախարարների, պատգամավորների աշխատավարձերը բարձրացնում են, իսկ ուսուցիչներինը նվազեցնում: 2013 թվականի մայիսի 23- ի ՀՀ կառավարության ծրագրում հստակ գրված էր, որ Հայաստանի կրթության և գիտության որակի բարձրացման համար կառավարությունը պետք է ամեն ինչ անի, պետք է նոր մեխանիզմներ ներդրվեն այս ոլորտում, սակայն միայն սիրուն-սիրուն նախադասույթուններ էին շարադրել, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին»: