Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Վարդանուշ Պետրոսյանը խոսելով ամռանը սննդային թունավորումներըի մասին, մի քանի խորհուրդ տվեց դրանցիc խուսափելու համար. «Ամառը սիրում են ոչ միայն մարդիկ, այլև մանրէներն ու սնկերը, այդ պատճառով պետք է զգուշանալ, քանի որ մանրէները բազմանում են այնտեղ, որտեղ կա սնունդ: Ամռանը մարդիկ ավելի ակտիվ են լինում, սնվում են ոչ տնային պայմաններում և այդ պատճառով պետք է հետևել հիգիենային: Ամռանը անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը, պետք է լվանալ մինչև արմունկները 20 վայրկյան»:
Բանախոսը խորհուրդ տվեց նաև զգուշանալ ճաշապատրաստման պրոցեսից. «Ճաշի պատրաստման մակերեսը հում և եփած սննդի համար տարբեր պետք է լինի, հում սննդամթերքը պետք է կտրատել առանձին տախտակի վրա, իսկ եփածը՝ առանձին: Բանջարեղենի ու մրգի համար տախտակը նույնպես պետք է տարբեր լինի: Խոհուրդ եմ տալիս օգտագործել պլաստմասից տախտակ, ոչ թե փայտե, քանի որ այն լավ չի մաքրվում: Միսը պետք է սառնարանում պահպանել, իսկ եթե այն քաղաքից դուրս է տարվում, պետք է սառույցի մեջ դնել: Մրգերը բանջարեղենները մանրակրկտորեն պետք է լվանալ օգտագործումից առաջ»:
Սննդաբանը նաև նշեց, որ պետք է զգույշ լինել կանաչեղենի օգտագործումից, քանի որ ճիճուները, մանրէները հիմնականում բազմանում են կանաչեղենի ու ելակի վրա: Դրանք պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ:
Բանախոսը խորհուրդ տվեց ամռանը խուսափել թերխաշ և չեփված ձու ուտելուց և կաթնամթերքի օգտագործումից: Նա խորհուրդ տվեց նաև չսնվել բուֆետներում. «Ամռանը քանի որ նյութափոխանակությունը փոխվում է, ապա մարդու սնվելու հետ կապված պահանջները նույնպես փոխվում են: Շատ շոգ պայմաններում մարսողությունը այնքան էլ լավ չի լինում, այդ պատճառով պետք է շուտ արթնանալ, նախաճաշել, շոգ ժամերին նախընտրելի է թեթև սնունդ ընդունել, ուտել հացահատիկ, վիտամիններով հարուստ սննդամթերք: Քանի որ դրանք էներգիա են տալիս, մաքրում են օրգանիզմը, այնուհետև 7-ից հետո ընթրել: Ցանկալի է հատապտուղները թարմ-թարմ ուտել, շատ մրգեր օգտագործել, մրգերը, բանջարեղենները նախընտրելի է սառեցված վիճակում ուտել, քան մարինացված»:
Այն մարդիկ, ովքեր բժշկական հակացուցումներ չունեն, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2-3 լիտր հեղուկ. «Առողջ մարդիկ երբեք ծարավի զգացողություն չեն ունենում, սակայն ամռանը պետք է գիտակցաբար խմել շատ հեղուկ: Պետք չէ օգտագործել քաղցր գազով ընպելիքներ, շաքար պարունակող հյութեր և պետք է խմել թեյ, բուսական թեյ, ջուր: Կարող եք նաև հանքային ջուր օգտագործել, մանավանդ խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր շատ են քրտնում»: