Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:
«Ամռան շոգերին հղիները պետք է զգուշանան արևից և ցերեկվա կիզիչ արևի տակ չգտնվեն: Հղիներին խորհուրդ է տրվում հանգստանալ ծովափում, սակայն հանգստի մեկենելուց առաջ պետք է գնալ բժշկի մոտ, զրուցել նրա հետ, խորհուրդներ ստանալ: Լողալը շատ լավ է հղիների համար, քանի որ կարգավորվում է շնչառությունը, վերականգնվում է իմունային համակարգը: Սակայն չի կարելի երկար գտնվել սառը ջրի մեջ»:
Մանկաբարձ-գինեկոլոգը խորհուրդ տվեց նաև հանգստի մեկնելուց վերցնել դեղարկղ, արևապաշտպան քսուքներ, ճանապարհի ընթացքում նույն դիրքում չգտնվել, ջուր ունենալ պայուսյակում. «Հիմնականում խորհուրդ է տրվում ուղևորվել մինչև յոթ ամսական հղիությունը՝ տարբեր խնդիրներից խուսափելու համար»:
Պավել Սոցկին խորհուրդ տվեց նաև հղիներին ամռանը հաճախ լոգանք ընդունել. «Տուն վերադառնալիս անհրաժեշտ է լողանալ: Զբոսանքից վերադառնալուց խորհուրդ է տրվում լվանալ մազերը, քանի որ մազերի մեջ կարող են քամու հետևանքով մնալ որոշ բույսերի մնացորդներ, որոնք կարող են առաջացնել ալերգիա: Որպեսզի խուսափել շատ շոգելուց պետք է կրել բաց գույնի հագուստ, մաշկի չորութունից խուսափելու համար հատուկ քսուքներ օգտագործել, օրինակ՝ ցինկի օքսիդի հիմքով պատրաստված քսուքներ »:
Մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին ալերգիայից խուսափելու համար խորհուրդ տվեց խուսափել այնպիսի սննդամթերքներից, որոնք ալերգիա են առաջացնում. «Երակների հետ կապված խնդիրներ ունեցող հղիներին խորհուրդ է տրվում կրել էլաստիկ գուլպաներ, որոնք դեղատներում են վաճառվում և հատուկ խանութներում: Ուտելիքը պետք է վիտամիններ, սպիտակուց պարունակի, ամռանը լավ է ուտել մրգեր, բանջարեղեններ, պետք է զերծ մնալ ալերգիա առջացնող սննդից»:
Հղիները պետք է նաև օրվա ռեժիմ ունենան, ասաց մանկաբարձ-գինեկոլոգը, քանի որ բացի զբոսնելուց՝ առավոտյան և երեկոյան, օրվա ընթացքում հղին պետք է հինգից-վեց անգամ փոքր չափաբաժնով ուտի: Հղիները պետք է օրվա ընթացքում ձախ կողմի վրա պառկեն, որպեսզի կարողանան լիարժեք հանգստանալ, մեջքի վրա պառկել խորհուրդ չի տրվում»: