Մամուլի ակումբ 

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց հուլիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը ներկայացրեց հուլիս ամսվա և առաջիկա օրերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը: 

 

«Հուլիսը  համարվում է ամռան  ամենաշոգ ամիսը: Ամենաշոգ հուլիսը եղել է  1941, 1948, 1962, 2010, 2011 թվականներին:

 

Այս տարվա հուլիս ամսվա  միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, հանրապետության հարավային շրջաններում նորմայից պակաս ջերմաստիճան կդիտվի:

Ամսվա ընթացքում եղանակը կտատանվի 32-34 աստիճանի սահմաններում: Անձրևները կշարունակվեն, հանրապետության հյուսիսային շրջաններում անձրևների հաճախականությունը ավելի մեծ կլինի, հյուսիսային շրջաններում կրկին մեծ է   կարկտահարման վտանգը: Երևանում հնարավոր է, որ ջերմաստիճանը մեկ կամ երկու օր  բարձրանա մինչև 38 աստիճան»:

 

 

Ներկայացնելով անցած ամսվա   եղանակակլիմայական պայմանները, բանախոսը նշեց.  «Ունեցել ենք բավական անկայուն հունիս՝ զով և տեղումնառատ: Տեղումների  քանակը կազմել է 100-150 տոկոս»:

 

Գագիկ Սուրենյանը նշեց, որ անցած ամիս կայանների կողմից ֆիքսվել է 28 կարկտահարության  դեպք:

 

Նույն շարքից