Մամուլի ակումբ 

Ի՞նչ կարող է փոխել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

analitik.am

 

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գարիկ Գալիկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանություն-քաղաքացի-ԴԱՀԿ-առևտրային բանկեր հակասություններին , ասաց. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ոչինչ էլ չի փոխի: Այսօր խոսում են, որ հիմնականում 15 հազար դրամ, կամ 25 հազար դրամ տուգանքի համար կալանքի տակ է դրվում իրենց ողջ բանկային հաշիվները, այսինքնˋ ավելի մեծ գումար: Հետևաբար մարդը տեղյակ չի լինում, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել, նրան ծանուցում չի ուղարկվում ու երեք ամիս հետո հանկարծ տեսնում է, որ կալանքի տակ է դրված իր բոլոր բանկային հաշիվները: Ու մարդը նոր  իմանում է, որ ինքը տուգանքի է ենթարկվել: : Մարդիկ գնում են հանգստի ու հանկարծ պարզվում է, որ իրենց քարտային հաշիվները կալանքի տակ են ու չեն կարողնաում գումար հանել »,-նշեց Գալիկյանը:

 

 

Գարիկ Գալիկյանը  այդպիսի հակասություն է ունեցել ԴԱՀԿ-ի հետ, և լինելով փաստաբան՝ մինչև վերջ պայքարել է իր իրավուքնների պաշտպանությա համար:

 

 

«Ես փաստաբան եմ, դիմեցի, պաշտպանեցի իմ իրավունքները: Մյուսները կարող է չդիմեն, որովհետև փաստաբանական ծառայությունները վճարովի են և ամեն մեկը չէ, որ 25 հազար դրամ տուգանքի համար կսկսի պայքարել իր իրավունքների պաշտպանության համար: Ու ստիպված կարող են վճարել այդ 25 հազար դրամ տուգանքը: Այսօր ոչ ոք երաշխավորված չէ։ Մարդը տեսնում է, որ արգելանքի տակ է դրված իր բանկային հաշիվները ու նոր իմանում, որ 3 ամիս առաջ կարմիր գծերի խախտում է արել, կամ արագությունն է գերազանցել ու այժմ  իր վրա տուգանք է եղել »:

 

 

Գարիկ Գալիկյանը տեղեկացրեց, որ «Գալիկյան» փաստաբանական գրասենյակը  նախաձեռնություն է իրականացնում անվճար փաստաբանական ծառայություն մատուցելու այն մարդկանց համար, ովքեր նման հակասություն են ունեցել ԴԱՀԿ-ի հետ:

 

Նույն շարքից