Մամուլի ակումբ 

Բաքուն և Երևանը պետք է շատ զգույշ քաղաքականություն վարեն. Քաղաքագետ

analitik.am

Բաքուն եւ Երեւանը ստիպված են ավելի զգուշորեն հավասարակշռված քաղաքականություն վարել: Հուլիսի 30-ին կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով այսօր աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակը:


Նրա խոսքով, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ օրեցօր աճող առճակատման պայմաններում նրանց միջեւ մանեւրելու հնարավորությունները նվազում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Դրա հետ մեկտեղ, ավելանում է սպառնալիքների թիվը:


«Օրինակ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու նպատակով վաղը Ռուսաստանը չի պահանջի խոչընդոտնել ստեղծել Կասպից ծովից նավթի եւ գազի արտահանման համար: Իսկ Բաքվում դրանից շատ են վախենում, քանի որ հասկանալի է, որ եթե սառը պատերազմ է ընթանում, երկրները կարող են այնպիսի արարքների դիմել, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ անհնար էին թվում»,- ամփոփեց փորձագետը:

Նույն շարքից