Մամուլի ակումբ 

Հայրապետյանի կալանքը Ղարաբաղի նկատմամբ պատժամիջոց կիրառելու միջոց է.Լևոն Շիրինյան

analitik.am

Գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը Ադրբեջանի աջակցությամբ եւ Ռուսաստանի որոշ շրջանների նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոց է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:


 «Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ նկատելի դարձավ այսպես կոչված ադրբեջանա-թուրքա-ռուսական» «մեղրամսի» նոր փուլը», նշեց քաղաքագետը: Շիրինյանն ընդգծեց, որ սփյուռքը պետք է լիովին ներգրավված լինի մեր բարերարին աջակցություն ցուցաբերելու գործում: «Առավել եւս, որ ներկայիս ժամանակաշրջանում Ռուսաստանը հայկական լոբբիի կարիք ունի: Հայերը պետք է ակտիվորեն աշխատեն Ռուսաստանի քաղաքական եւ իրավական շրջանակների հետ: Մոսկվան պետք է զգա, որ հայ ժողովուրդը զգայուն  է յուրաքանչյուր հայի ճակատագրի նկատմամբ», - կարծիք հայտնեց Լեւոն Շիրինյանը:


 Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, Լեւոն Հայրապետյանի պաշտպանության համար ստեղծված շտաբի անդամ, ղարաբաղյան պատերազմի հերոս Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) նշեց, որ ամբողջ գործընթացը, միանշանակ, շինծու է: «Ժամանակն է, որպեսզի մենք Լեւոն Հայրապետյանի պաշտպանությամբ հանդես գանք, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ինչու չէ, նաեւ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարության շենքերի առջեւ երթեր կազմակերպենք», - ընդգծեց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանում ոտնահարվում են հայի իրավունքները:

Նույն շարքից