Մամուլի ակումբ 

Սա կարելի է համարել ռուսական երրորդ հայրենական պատերազմի սկիզբ. Արա Պապյան

analitik.am

«Ամբողջ հետսովետական շրջանում արևմուտք-Ռուսաստան կապերն այսքան լարված չեն եղել: Սա կարելի է համարել ռուսական երրորդ հայրենական պատերազմի սկիզբ»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ուենցած «ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Որքանո՞վ են դրանք արդյունավետ և տեղին» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

 

« Ինչու՞ ռուսական երրորդ հայրենական, որովհետև, թեև այն իր բնույթով չի լինի նախորդների նման` խոշոր ռազմական գործողություններով, բայց արդյունքները կլինեն նույնքան վճռորոշ, ինչպես իրական պատերազմների արդյունքներն են: Սառը պատերազմի ժամանակ ռազմական գործողություններ չեղան, բայց այն հանգեցրեց ԽՍՀՄ-ի կործանմանը, և Ռուսաստանն ավելի մեծ տարածքային կորուստներ ունեցավ: Բայց այն ժամանակ ԽՍՀՄ-ն ավելի հզոր էր, քան ներկայիս Ռուսաստանը, իսկ արևմուտնք ավելի թույլ էր, քան այսօր, իսկ այսօր հակառակն է»,-ասաց քաղաքագետը:

 

«Երեկ Օբամա- Պուտին քննարկման ժամանակ Պուտինը նշել է, որ կոնտր-պրոդուկտիվ են այս պատժամիջոցները: Եթե արդյունքի տեսակետից նկատի ուներ, ապա արևմուտքը և ԱՄՆ-ը կհասնեն իրենց ուզածին` շատ պարզ պատճառով: Արդեն երրորդ փուլն է պատժամիջոցների, երբ անհատներից անցան կարևորագույն օղակների` էներգետիկ բլոկին, ռազմական ոլորտին և բանկային համակարգին: Այսինքն` Ռուսաստանի երեք կարևորագույն օղակները, որոնք ապահովում են Ռուսաստանի 90-95% եկամուտը, դրված են հարվածի տակ: Ժամանակ է պետք, որ այս ամենի արդյունքը զգալի երևա: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ 10-24 ամսվա ընթացքում ռուսական տնտեսությունը կվերածվի կոլապսի: Մեզ համար սա շատ վատ է, և մենք պետք է փորձենք այլընտրանքային դաշնակիցներ փնտրել, որովհետև այս պատժամիջոցներն ազդելու են Հայաստանի վրա: »,-ասում է Արա Պապյանը: Բանախոսի կարծիքով՝ ուղղակի կերպով` Ռուսաստանից եկող տրանսֆերները կպակասեն, և անուղղակի` Հայաստանում գործող ռուսական բանկերի ու ընկերությունների վիճակը կծանրանա:
Պապյանը կարծում է, որ մենք կանգնել ենք հերթական պատմական քառուղու վրա: Այս ամենը մեր դեմ չի ուղղված, բայց լինելով փոքր ու խոցելի երկիր, մենք հնարավոր է ավելի շատ տուժենք, քան Ռուսաստանը:

 

Հարցին, ինչքանով է կոռեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարույթունը, որպեսզի Հայաստանը զերծ մնա ռուսական բիզնեսի հետ կապերից, նա ասաց. «Իհարկե, դա ընդունելի չէ, բայց երբ Վոլինկինը հայտարարությունն էր անում, թե մենք կկանխենք Հայաստանում մեզ համար վտանգավոր երևույթները, ու մեր իշխանությունը պատասխան չէր տալիս, Վոլինկինն էլ մտածում էր` ես ինչով եմ պակաս, ես էլ իմը թելադրեմ: Մենք պիտի շփման սկզբունք ունենք ու կիրառենք այն բոլորի նկատմամբ: Պետք է թե՛ Վոլինիկին, թե՛ Հեֆերնին պատասխան տային, թե չէ այսպես մի օր էլ մի կորած երկրի դեսպան կորոշի մեզ խելք սովորեցնել»,-հավելեց նա:

 

Բանախոսը նաև ասաց. «Այն որ ՌԴ-ն ձգտում է Ադրբեջանին ներքաշել ԵՏՄ, ակնհայտ է, Ռուսաստանը խորպես համոզվեց, որ մենք այլևս փակել ենք մեր այլընտրանքները, հիմա խաղն սկսել է Ադրբեջանի հետ: Փաստ է, որ ՌԴ-ն ավելի կոշտ խաղացող է, քան Արևմուտքը: Ռուսաստանի բոլոր նվաճումները կախված են ուժի կիրառման հետ, կարծում եմ, որ այս ցավալի բախումները պատերազմի չեն վերաճի»:

Նույն շարքից