Մամուլի ակումբ 

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները նախկին ջերմությունն այլևս չունեն. վրացագետ

analitik.am
Վրացական լրատվամիջոցները սկզբում խիստ պասիվ էին լուսաբանում ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, սակայն ավելի ուշ սկսեցին առավելապես ադրբեջանամետ լրատվություն մատուցել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով, վրացական ԶԼՄ-ները, անձնական շահերից ելնելով, այդ թեժ շրջանում զուտ լսարան ապահովելու և սեփական ռեյթինգը բարձրացնելու հարցեր էին լուծում: «Շատ ավելի ուշ վրացական լրատվամիջոցները սկսեցի առավել համապարփակ տեղեկատվություն ներկայացնել: Եթե ընդհանրուր դիտարկում անցկացնելու լինենք, ապա պետք է փաստել, որ վրացական ԶԼՄ-ները, սահմանի իրադարձություններին անդրադարձ կատարևելիս, առավել հաճախ վկայակոչում էին ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությանը»,- ասաց վրացագետը:

Ալիկ Էրոյանցը կարևորեց, որ վրացական ԶԼՄ-նրի կողմից հիշատակության արժանանալու համար հայաստանյան լրատվամիջոցները, բացի հայերենից, տեղեկատվությունը տարածեն նաև այլ լեզուներով:

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական հարաբերություններին՝ վրացագետը նկատեց, որ դրանք նախկին ջերմությունն այլևս չունեն: «Վերջին երկու տարիների ընթացքում վրաց-ադրբեջանական հարաբերություններին բացասական երանգներ են հաղորդվել: Պատճառները մի քանիսն են՝ Ալազան գետի հունի փոփոխությունն է, հին տարեթվերով ավտոմեքենաների՝ Վրաստանից Ադրբեջան ներմուծելու արգելանքը, ճնշումները, որոնց ենթարկվում է Ադրբեջանում բնակվող վրացական փոքրամասնությունը և այլն»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
 
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո առկա է երկկողմ պատրաստակամություն ՝ հաղթահարել տնտեսական և մնացած այլ բնագավառներում առկա խնդիրները: «Այս իրավիճակում, կարծում եմ, Հայաստանն ու Վրաստանը հնարավորություն են ստանալու խորացնելու ներկայիս՝ առանց այդ էլ լավ հարաբերությունները: Միաժամանակ, անելիքները շատ են՝ հատկապես Կարս-Ախալքալաք երկաթուղու մասով»,- ասաց Էրոյանցը:

Նույն շարքից