Մամուլի ակումբ 

Մորմոնների պաշտոնական կայքում բացահայտ միասեռականություն է քարոզվում. Ալեքսանդր Ամարյան

analitik.am

Հայաստանում աղանդավորական կայքերի վրա որևէ վերահսկողություն չկա, մինչդեռ մորմոնների պաշտոնական կայքում, օրինակ, բացահայտ միասեռականություն է քարոզվում: Analitik մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:


«Հայաստանում չկա մի տեղ, որտեղից կկարողանաս աղանդների մասին ստույգ տեղեկություններ ստանալ: Մի տեսակ տեղեկատվական վաակումային  վիճակ է՝ չնայած որ աղանդները ակտիվ քարոզվում և տարածվում են»,- ասաց Ամարյանը՝ հավելելով, որ հայ քաղաքական շատ գործիչներ մինչև անգամ շնորհավորում են աղնդավորական այս կամ այն կազմակերպության ղեկավարին՝ հովիվ կարգվելու առթիվ:


Անդրադառնալով իրենց օգնության դիմած, աղանդներից տուժած մարդկանց թեմային՝ Ամարյանը նկատեց, որ վերջիններիս օգնելու խնդրանքով հիմնականում դիմում են աղանդավոր դարձածների ազգականները: «Երիտասարդների ուղեղները աղանդավորական կազմակերպություններում լվանում են: Իսկ աղանդավոր դարձած մարդուն ՙհետ բերելու՚ համար անհրաժեշտ է երկուսից յոթ տարի և հսկայական գումարներ: Մեր կազմակերպությանը կոնկրետ հաջողվել է «դարձի բերել» 35 հոգու»,- ասաց նա:


Ալեքսանդր Ամարյանը հատկանշական համարեց, որ վերջին շրջանում աղանդավորական կազմակերպությունների շատ կենտրոններ շարունակաբար փակվում են, վիճակագրության համաձայն՝ Եհովայի վկաների շարքեր մտած 1000 մարդուց 600-ը լքում են այդ կառույցը: «Աղանդավորական շատ կազմակերպություններ գրանցվում են իբրև բարեգործական ընկերություններ, ազատվում հարկերից և քայքայիչ գործունեություն ծավալելեց զատ՝ բիզնես-ծրագրեր իրականացնում»,- նշեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը:

Նույն շարքից