Մամուլի ակումբ 

Եղել ենք, կանք և պետք է լինենք ռուս ժողովրդի հետ. Տաճատ Սարգսյան

analitik.am

Հայաստանում միակ ընդդիմադիր, արմատական կուսակցությունը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է, որին տրված ձայներն անցած անազնիվ ընտրությունների ժամանակ ուղղակի նկարվեցին, նվազեցվեցին: Analitik ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումում Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ կգան երանելի օրեր, և ՀԿԿ-ն կրկին կվերադարձնի իշխանությունը ՝ իհարկե քաղաքակիրթ ճանապարհով և ոչ հեղափոխական ճանապարհով:

 

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշմամբ սկսվել են հաշվետու-ընտրական կոնֆերանսներ: «Դրանց շրջանակներում կուսակցությունը եղել է հանրապետության մի շարք համայքներում, հանդիպել ազգաբնակչության հետ, զրուցել նրանց հուզող տարբեր խնդիրների՝ սոցիալական վիճակի, սահմանադրական բարեփոխումների, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության թեմաներով: Ժողովրդին հուզում է այն հարցը, թե ինչ է ապագայում երկրին սպասվում: Հայտնի է, որ արտագաղթը գնալով ավելի մեծ չափեր է ընդունում: Այժմ արտագաղթում են նաև քիչ թե շատ ապահովված խավի մարդիկ, քանի որ զգում են՝ կոոռուպցիան խեղդում է, ահավոր չափերի է հասել: Իշխանությունները մարդկանց ուղղակի ստիպում են արտագաղթել»,- ասաց Տաճատ Սարգսյանը:

 

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը, ՀԿԿ առաջին քարտուղարը պատասխանեց, որ վարվող տնտեսական կուրսից ինքը մեծ սպասելիքներ չունի: «Համոզված եմ, որ մեկ-երկու մարդու փոփոխելով ոչ մի հարց չի լուծվի: Միաժամանակ, ակնհայտ է նաև՝ կան պաշոններ, որոնք զբաղեցնում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին՝ Տաճատ Սարգսյանըն ընդգծեց, որ ՄՄ-ի կազմ մտնելով՝ Հայաստանը տնտեսական բազմաթիվ խնդիրներ կլուծի: « Մենք եղել ենք, կանք և պետք է լինենք ռուս ժողովրդի հետ: Սա ցույց է տվել պատմությունը»,- նկատեց Տաճատ Սարգսյանը:

 

Կոմկուսի առաջին քարտուղարը դատապարտեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի աշխատելաոճը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նկատելով, որ խորհրդային տարիներին դպրոցներն ու նախակրթարանները ավելի լավ էին աշխատում: «Մենք անվճար ուսում ենք ուզում , բայց ո՞ւր են այն ժամանակվա վաստակավոր ուսուցիչները, ո՞ւր են գրադարանները, ո՞ւր են երկու հարյուրից ավել չգործող մանկապարտեզները»,ճ- հարց հնչեցրեց ՀԿԿ առաջին քարտուղարը::

 

Վերջում  Տաճատ Սարգսյանը տեղեկացրեց, որ կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերին, ուր շեշտը հիմնականում կդրվի երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

 

Նույն շարքից