Մամուլի ակումբ 

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանվանվել է « Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»

analitik.am

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը փոխվել է և այժմ դրա անվանումն է  «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»: Բացի այդ մարզահամերգային համալիրին տրվել է  նաև  զորամասի կարգավիճակ», -այս մասին այսօր  «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Կորյուն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը զինվորական համազգեստով ներկայանալը մեկնաբանեց այսպես. «Համալիրին տվել են զորամասի  կարգավիճակ և «ստիպված» ենք համազգեստով աշխատել այնտեղ: Կան լուրեր, որ Սպայի տունը տեղափոխվելու է մարզահամերգային համալիր»:



Բանախոսը տեղեկացրեց, որ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն հանձնել է ֆինանսների Նախարարությանը, ոչ թե Պաշտպանության նախարարությանը, ուղղակի,  այժմ ամեն ինչ գտնվումէ ՊՆ-ի ձեռքի տակ.«Անկախության տոնը ամենակարևոր տոնն է, որը մենք նշում ենք ամեն տարի, իսկ   ամենավեհ  գաղափարը անկախություն է: Սակայն այս տարի պետությունը այն նշեց զավթած օբյեկտում՝  ապօրինի շահագործելով ուրիշի գույքը: Այդ միջոցառման համար, իմ կարծիքով, այդ քայլը  նորմալ չէր:  Ուրիշի գույքը առանց տիրոջ թույլտվության օգտագործելն արգելվում է ու հանցագործություն է, սակայն դա տեղի է ունեցել: Մենք խնդրել էինք  անջատել լույսը, սակայն սեպտեմբերի քսանմեկին միացրել էին լույսերը և այդ ամեն ինչը տեղի էր ունենում մեր  հաշվին:  Այսինքն՝  կա օրենքի կոպիտ խախտում»:



Կորյուն Գրիգորյանը նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել ու պահանջել են, որպեսզի  ԴԱՀԿ-ի բոլոր որոշումները ճանաչվեն  առ ոչինչ. «Այս հարցով դիմել էինք ՊՆ-ին, սակայն մնացինք անարձագանք,  դիմել ենք նաև ՄԻՊ-ին և գործն ուսումնասիրվում է,  գլխավոր դատախազին ենք դիմել, սակայն նույնպես անրձագանք է մնացել: Սակայն կա մի լավ բան՝ երկուշաբթի օրը՝  վարչական դատարաանում,  հնարավորություն կունենանք լսել այս գործը, հուսանք՝  արդար որոշում կկայացվի: Գույքի հետ կապված ԴԱՀԿ-ն դեռ ոչ մի բան չի ասել, այս ամեն ինչը պետական մակարդակով աբսուրդ է, պետությունը խախտում է օրենքները»:

Նույն շարքից