«Հայ-վրացական մշակութային կապերը շատ խորն են, դրանք տարեց տարի սերտանում են և զարգանում»,-ասյօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:
Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցութան, հեռանկարների և խնդիրների մասին, Հակոբ Ղազանչյանը ասաց, որ Հայաստանում է Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը և այն այսօր հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում.« Պարային ստեղծագործական հատվածը ղեկավարում է Իլիկո Սուխիշվիլին: Սեպտեմբերի 27-ին ու 28-ին հանդես կգա աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան: Հոկտեմբերի տասնմեկին ու տասներկուսին «Ձիու պատմությունը» բեմադրությամբ Սունդուկյանի անվան թատրոնում հանդես կգա Թբիլիսիի Գրիբայեդովի անվան թատրոնը: Մեր Պատանի հանդիսատեսի թատրոնը Թբիլիսիում հանդես կգա Թբիլիսիի միջազգային փառատոնին , իսկ հոկտեմբերի տասնհինգից Գրիբայեդովի թատրոնում չորս տարբեր բեմադրություններ կներկայացնի Հովհաննես Թումանյանի անվան թատրոնը»: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ նա պետք է Նինո Կասրաձեի համար պիես բեմադրի. «Մտածում ենք հայ-վրացական համատեղ ներկայացում անել: Թբիլիսիի հայկական թատրոնը վթարային վիճակում է գտնվում: Վերականգման նախագիծն արդեն պատրաստ է և այն պետք է վերականգնվի: Ըստ ինձ հասած ստույգ աղբյուրների, եկող տարվա Վրաստանի պետբյուջեում Թբիլիսիի հայկական թատրոնի վերականգման համար հատկացվող գումար կլինի: Նշեմ, որ Թբիլիսիում միայն հայկական թատրոնի վիճակը այդպիսին չէ, շատ թատրոններ կան, որ ոչ բարվոք վիճակում են գտնվում: Մեր կողմից առաջարկվեց, որ Հայաստանը կարող է միջամտել և վերականգնել այն, սակայն վրացական կողմը չհամաձայնվեց, ասելով, որ այն իրենց թատրոնն է ու իրենց խնդիրն է:
«Սուլիկո» հայ վրացական ռեստորանային համալիրի տնօրեն Արևիկ Ավետիսյանը նշեց, որ իրենց ռեստորանը նույնպես մասնակցում է Երևանում Վրաստանի մշակությաին օրերին.« Հայերը վրացական խոհանոցը շատ են սիրում՝ մասնավորապես խինկալին ու խաչապուրին: Շատ այցելուներ ունենք, մենք փորձել ենք մեր ռեստորանին հաղորդել այնպիսի տեսք, որպեսզի մեր այցելուներն իրենց զգան Թբիլիսիում: Շատ այցելուներ ուեննք նաև Թբիլիսիից, ովքեր գալիս են հատուկ մեր խինկալին փորձելու, մեզ մոտ վրացական խոհանոցի համեղ ուտելիքները շատ են»:
«Սուլիկո» հայ վրացական ռեստորանային համալիրի ավագ խոհարար Նինո Պապիաշվիլին նշեց, որ արդեն չորս տարի է Հայստանում է և նա սիրում է նաև հայկական խոհանոցը, մասնավորապես՝ հայկական խորովածը: