Մամուլի ակումբ 

Այժմյան հիմնական նպատակը եզդիների համար փոքր ինքնավար հանրապետության ստեղծումն է. Միաբանդ Բաքոյան

Այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրերն էին ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը և արևելագետ, «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռության հիմնադիր անդամ Ռուստամ Բաքոյանը:

Միաբանդ Բաքոյանը խոսելով Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների վիճակի մասին, նշեց.  « ԱՄՆ-ը և այլ երկրներ  մեծ օգնություն են ցուցաբերում, այժմ  եզդիական գյուղերը ազատվել են, սակայն եզդիները դեռևս վերաբնակություն չեն հաստատում այդ տարածքներում, քանի որ սարսափում են: Մեր այժմյան հիմնական նպատակը այն է, որպեսզի եզդիների համար փոքր ինքնավար հանրապետություն  ստեղծվի և ադպիսով, եզդիները գոնե կկարողանան պաշտպանվել և փրկվել: Հակառակ դեպքում, ճնշման հետևանքով,  եզդիների մի մասը ընդունելու են մահմեդականություն»:

 

Ռուստամ Բաքոյանը  ասաց, որ Իրաքի հյուսիսում վերջին երկու ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները եզդիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ էին. «Երկու ամիս է տեղի են ունենում այս իրադարձությունները,  սակայն դեռևս այս կարևորագույն հարցին լուծում չի տրվել: Այժմ եզդիական ջոկատներն են, որ պայքարում են Սինջարի լեռան հատվածում: Իրաքում  650.000 եզդիներ էին ապրում, այժմ բոլորը տարհանվել են, 50.000 եզդիներ Սիրիայում են, Թուրքիայի մի քանի քաղաքներում եզդիական ճամբարներ են ձևավորվել, որոնց վիճակը համեմատաբար լավ է:  Հումնաիտար օգնություն արդեն ցուցաբերվում է, ԱՄՆ-ը  և Եվրոպական մի քանի տերություններ օդային ճանապարհով փորձում են այդ օգնությունն հասցնել եզդիներին:  Այժմ Իրաքի հյուսիսային հատվածում  գտնվող  եզդիների վիճակն է շատ վատ, նրանք հումանիտար օգնույթուն չեն ստանում,   մնացած հատվածը  համեմատաբեր լավ  իրավիճակում են»:

 

Բանախոսը անդրադառնալով եզդիների ինքնավար հանրապետություն ստեղծելուն, նշեց. « Եթե մենք ցանկանում ենք ստեղծել ինքնավար հանրապետություն՝  ինքներս պետք է փորձենք հասնել դրան:  Եթե եզդիները դրա հետևից չեն գնում ու ուզում են, որ դա այլ պետությունները անեն իրենց փոխարեն, ուրեմն ոչինչ էլ չի ստացվի»:

 

Բաքոյանը խոսելով եզդիներին տրամադրվող զենքի մասին, շեշտեց. «Գերտերությունները եզդիներին զենքով ապահովում են, սակայն դապկատարվում է երրորդ ձեռքի օգնությամբ՝ քրդերի, ովքեր էլ  յուրացնում են այդ զենքը: ԱՄՆ և եվրոպական երկրները Ասադի վարչական համակարգը տապալելու համար ԻԼԻՊ-ին զինում էին, որն էլ  այժմ օգտագործվում է եզդիների դեմ»:

Նույն շարքից