Մամուլի ակումբ 

Վրաստանում միգրացիոն նոր կանոնները խնդիրներ են առաջացնում ՀՀ քաղաքացիների համար. վրացագետ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:


Բանախոսը խոսելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Վրաստան այցի մասին. ասաց. «Այս երեք օրերի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը պատվիրակությամբ գտնվում է Թբիլիսիում, նա հանդիպել է իր վրաց կոլեգայի հետ, այսօր սպասվում է հանդիպում Վրաստանի Նախագահի ու վարչապետի հետ և հայ համայնքի: Քննարկվելու են նաև Ջավախքի հետ կապված հարցեր: Կողմերը բանակցում են էներգետիկ համագործակցության շուրջ, տնտեսական հարաբերույթունների կարգավորման վերաբերյալ, ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ երկու հազար տասներկու թվականին արված հայտարարությունը, որը վերաբերում է մշակութային կոթողների պահպանման համար հանձնաժողովի ստեղծմանը, գործարկվի»:

 

 

Բանախոսը նշեց, որ այս երկու օրվա ընթացքում նոր միգրացիոն օրենքի հետ կապված հարցը նույնպես կքննարկվի. «Միգրացիոն ռեժիմը արդեն խնդիրներ է առաջացրել Վարստանում, չնայած որ այն գործում է սեպտեմբերի մեկից: Եվրամիության ստանդարտին անցնելով Վրաստանը նվազեցրեց օտարերկրացու՝ Վրաստանում մնալու ժամկետը: Խնդիրներ են առաջացել մեր հայրենակիցների հետ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել, և զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Այս պահի դրությամբ պետք է ստանան կացության քարտ և Վրաստանում ժամանակավոր ապրեն: ՀՀ քաղաքացիրները, ովքեր Վրաստանում էին ապրում պետք է վերադառնան Հայաստան, ձեռք բերեն միգրացիոն վիզա և հնարավորություն ստանան Վրաստանում բնակվելու»:



Անդրադառնալով, Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանին, բանախոսը նշեց. «Դեռևս կարճ ժամկետ է, ինչ Վրաստանում ՀՀ դեսպանը գործում է և հնարավոր չէ որևիցե գնահատական տալ: Նախկին դեսպանը նույնպես դիվանագետ չէր, սակայն բոլոր գործընթացներում ակտիվորեն մասնակցում էր: Որոշակի խնդիրներ կան, որ զուտ Վրաստանի խնդիրն է,  և  մեր միջամտությունը տեղին չի լինի: Դեսպանի ֆունկցիաների մեջ մտնում է համայնքի հետ աշխատելը, նա լավ թիմ ունի, պետք է շարունակի այն ամենը, ինչ որ սկսել են նախկին դեսպանները: Դեսպաններն այն անձինք են, ովքեր մեր Նախագահին են ներկայացնում: Եթե Երևանից ասվում է, որ պետք է խնդիրներին արձագանքել, ուրեմն դեսպանն  արձագանքում է: Դեսպանի հետ աշխատող թիմը շատ լավն է, հնարավոր է, որ ամեն ինչ ստացվի»: 

Նույն շարքից