Մամուլի ակումբ 

Սրտանոթային հիվանդությունների պատկերը Հայաստանում և ամբողջ աշխարհում

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը:


Խոսելով սրտանոթային հիվանդությունների մասին, սրտաբանը նշեց. «Ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունների մահացությունն ամենաբարձրն է, որը կազմում է մահացությւոնների 30 տոկոսը: Հիմնականում ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում մահացությունների ութսուն տոկոսը կազմում են ինֆարկտից ու ինսուլտից մահացածները: Նշեմ, որ ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդույթուններն երիտասարդացել են: Արդեն երեսուն տարեկան երիտասարդները ինֆարկտ են տանում»:


Խոսելով սրտանոթային հիվանդությունների ռիսկերի մասին, Մարինե Օրդյանը ասաց. «Սրտանոթային հիվանդությունների պատճառ կարող են լինել ոչ առողջ սնունդը, նստակյաց կյանքը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի օգտագործումը, նյարդային վիճակը: Մեր նախնիները չէին հիվանդանում քանի որ, մեր նախնիներն ակտիվ ապրելակերպ էին վարում, օրվա մեծ մասը գտնվում էին դրսում, ոչ թե մեր նման փակ տարածքներում, առողջ սնունդ էին ուտում: Վերջին տարիներին ավելացել է նաև նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությունը: Այդ հիվանդույթունների խթանմանը «նպաստում» են նաև բացասկանա էմոցիաները, սթրեսները, որնք առաջանում են հեռախոսից, ինտերնետից, ռադիոյից, դրանք ավելացնում են ադրենալին հորմոնը, որոն էլ բերում է սրտանոթային հիվանդությունների»:


Օրդյանը տեղեկացրեց, որ խուսափելու համար պետք է ախտանիշները, նախանշանները լավ իմանալ, քանի որ դրանք կարող են աննկատ զարգանալ. «Նախանշաններից է կրծքոսկրի ետևում առաջացող սեղմոցը, որը տարածվում է աջ կամ ձախ ուագլուխ, խոսակցության ունակության հանկարծակի խանգարումը, գունատությունը և այլն: Հորդորում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժիշկ-սրտաբանի: Սրտանոթային հիվանդությունները խրոնիկ բնույթի են, դրանք զարգացող հիվանդություններ են, պետք է մշտական բժկի հսկողության տակ լինել: Շատ կարևոր են դրական էմոցիաները, բարի տրամադրվածությունը, հոգեկան առողջ վիճակը»:


Բանախոսը խորհուրդ տվեց տարին մեկ այցելել պրոֆիլակտիկ ստուգումների: Մարինե Օրդյանը նշեց, որ սևտանոթային հիվանդությունները գարնանը և աշնանը սրանում են, որը պայմանավորված է մի շարք գործոններով՝ սկսվում են արևային ակտիվության խանգարումներ, օդի ճնշման խանգարումներ, երբ թթվածնի քանակը քիչ է լինում, որն էլ բացասական է ազդում սրտանոթային հիվանդների վրա:

Նույն շարքից