Մամուլի ակումբ 

Շատ դժվար է հասկանալ, թե եռյակն ի վերջո ի՞նչ էր պահանջում. Վարդան Խաչատրյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:  Խոսելով  ՀՀ ներքաղաքական զարգացումների,  եռյակի նոր հանրահավաքի մասին, բանախոսը նշեց. «Շատ դժվար է հասկանալ, թե եռյակն ի՞նչ էր միասնական պահանջում:  Հաջորդ հանրահավաքը, որը  հոկտեմբերի քսանչորսին է նախատեսված,  նույնպես հասկանալի չէ, թե  ինչի՞  համար է լինելու: Արդյոք հերթական սահմանային իրավիճակի մեջ մտնելուց Հայաստանը  դոմինոյի իրավիճակում չի ենթարկվի: Այժմ Հայաստանի   արտաքին քաղաքական  իրավիճակը նույնպես շատ լարված է, եթե հաշվի առնենք ԻԼԻՊ-ի գոյությունը հարևան երկրներում:  ՀՀ-ի համար արտաքին իրավիճակը երբեք այսքան լուրջ չի եղել,  ինչպես այսօր է: Պետք է նժարների վրա դրվեին  ԵՄ ասոցացման ստորագրումն ու ԵՏՄ մուտք գործելու հարցը: Սակայն  դրանք խորությամբ մեր քաղաքական դաշտում չքննարկվեցին, քանի որ  ներքաղաքական լուրջ բևեռացում գոյություն ուներ»:



Բանախոսը նշեց, որ Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին, ունի մի քանի   նպատակ՝ վերականգնել ազդեցությունը, երկրորդ վերականգնել տնտեսական գիտական և այլ կապերը. «Մենք ժամանակին այս տարածքում եղել ենք բավականին ազդեցիկ երկիր, սակայն այսօր  Հայաստանի ազդեցությունը այս տարածքներում իջել է և մեզ համար շատ վատ է, երբ այսօր Ղազախստանն է ինչ-որ բաներ թելադրում»:



Հայաստանի անվտանգության առումով ԵՏՄ-ում տատանում չի կարող լինել, քանի որ հայտարարվեց, որ ԵՏՄ-ն ՆԱՏՕ-ին հավասար դաշինք է  և ԵՏՄ-ի համար  կամայական դաշնակցի հանձնումը ինքնասպանություն  կլինի, այդ պատճառով էլ որոշվեց ՀԱՊԿ-ն  կազմալուծել:

Նույն շարքից