Մամուլի ակումբ 

Եթե Նժդեհը կենդանի լիներ, առաջինը իշխանության գլխից ինքը կխփեր. Խաժակ Թոմոյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր արևելագետ Խաժակ Թոմոյանը:


Բանախոսը խոսելով ոչ իշխանական ուժերի վարած քաղաքականության մասին, նշեց. «Ըստ իս սա հերթական քաղաքական խաղն է,  Սերժ Սարգսյանի շախմատային դեբյուտը:  Եթե նախկինում իրենց հաջողվել է հաղթել, սակայն այս անգամ նրանց  մոտ դա չի ստացվի: Այստեղ կա խաբկանք.  եթե հիշում  եք՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ համացանացը ողողվեց  կադրեով, իբր մարտիմեկյան դեպքերի ժամաակ մասնակցություն են  ունեցել  մի քանի այժմյան պաշտոնյաներ՝  Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, նույնն էլ այսօր են ուզում անել, ժողովրդին տանել հանրահավաքի ու զենք հանել անմեղ մարդկանց դեմ»:



Խոսելով քառյակի մասին, նա նշեց. «Ժողովուրդը  քառյակին պետք չէ որ  հավատա, պետք է հավատա այն ուժերին, ովքեր որ ապականված չեն:   Տարբեր հարթակում գտնվող քաղաքական ուժերն  այսօր նույն բարիկադում են հայտնվել և ուզում են իշխանափոխություն իրականացնել:  Քառյակը այսօր ուղղակի շփոթության  մեջ է գցում ժողովրդին: Այսօր ԲՀԿ-ն հասարակության շրջանում ունի մեծ վարկանիշ, և իշխանություններն ու մյուս ընդդիմադիր ուժերը փորձում են այս ուղղով վարկաբել այս քաղաքական ուժին,  ինչպես որ ժամանակին  արեցին Արթուր Բաղդասարյանի հետ: Եթե ԲՀԿ-ն  խելամիտ լինի, դուրս կգա քառյակից և ինքնուրույն  կնախաձեռնի այսպիսի  շարժում: Ժողովուրդն իր միջից պետք է հանի իր  լիդերին, ինքը պետք է ընտրի լիդեր, բայց այսօր հասարակությունն այնքան է հիասթափված  իշխանությունից, որ բոլորի հետևից գնում է: Այս վիճակով այժմյան իշխանույթյունների հետ առճակատման չի կարելի գնալ, քանի որ իշխանությունն էլի կարող է կրկնել մարտիմեկյան դեպքերը»:


Թոմոյանի կարծիքով՝ ԵՏՄ-ի  անդամակցության օրը հանրահավաքի կազմակերպումը պատահական չէր, այսպիսով,  կարողացան ժողովրդի ուշադրությունը շեղել պայմանագրի ստորագրումից. « Մեր իշխանությունները գործակատարներ են արտաքին ուժերի համար և լեգիտիմ են միայն նրանց համար, Հայաստանում իշխանության լեգիտիմություն չկա: Եթե Նժդեհը կենդանի լիներ, առաջինը իշխանության գլխից ինքը կխփեր: Այսօր եթե ստորությունն անում են և ասում են, որ Հայաստանի համար է, ապա դա ամենամեծ մեղքն է»:



Հարցին, արդյոք քառյակը հանրահավաքով կկարողանա հասնել իշխանափոխության, բանախոսը պատասխանեց.« Հանրահավաքով  իշխանափոխության չեն հասնի, քանի որ այսօր ժողովրդի համար էական էլ չէ,  թե ո՞վ է կլինի հաջորդ Նախահգահը, այժմ միայն ուզում են որ Սարգսյանը գնա, թե ով կգա նշանակություն չունի»,-եզրափակեց Թոմոյանը:

Նույն շարքից