Մամուլի ակումբ 

Մտել ենք մի կառույց, որտեղ պետք է լինել շատ զգոն. Սերգեյ Շաքարյանց

analitik.am

«Երկիրը շարունակում է ապրել իր նախկին կյանքով, քանի որ ԵՏՄ պայմանագրով ստորագրված նորմերը մինչև Նոր Տարի ուժ չունեն և այժմյան կանխատեսումներն անտեղի ու անիմաստ են»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Շավարշ Քոչարյանը բացահայտ հայտարարեց, որ պայմանագրում Հայաստանի սահմանային իրավիճակին վերաբերող ոչ մի կետ չկա: ԵՏՄ-ն անդամակցելու պայմանագրի վերաբերյալ բավականին լուրջ էր, որը բացատրվում էր խիստ կասկածելի պայմանավորվածություններով: Օրինակ, երբ անմիջապես դրանից հետո Շոյգուն այցելեց Ադրբեջան և բանակցույթւոնների ընթացքում որոշվեց, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի կուրսանտները կկարողանան սովորել ռուսական ռազմական բուհերում»:

Բանախոսը նշեց, որ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի և միշտ հիշի Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Նույն բանը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողների համար նույնպես ռազմական բուհերը բաց են. «Այսօրվանից սկսած ՀՀ իշխանությունները պետք է Ռուսաստանի իշխանություններից պահանջեն, որպեսզի նրանք տասնապատիկ ջանքեր գործադրեն մեր կուրսանտների անվտանգության համար»:

Շաքարյանցը նշեց, որ մտել ենք մի կառույց, որտեղ պետք է լինել շատ զգոն.«Իրավիճակը Հայաստանի շուրջ սրված է, քրդական գործոնի արթնացումը հայության համար լի է տարբեր սպառնալիքներով, քրդական հարցի մեջ նույն Ադրբեջանն է ներքաշված»:

Անդրադառնալով հոկտեմբերի տասին Երևանում տեղի ունեցած քառյակի հանրահավաքին` նշեց, որ նույն ընդդիմությունը խրված է բազմաթիվ մութ գործերի մեջ, նրանք մաքուր չեն և հենց նույն ընդդիմությունը գոհունակությամբ ընդունեց Տիգրան Սարգսյանին որպես վարչապետ, ակնհայտ է, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն ճամբարից են: Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուսները ընդամենը արտաքին ուժերի ձեռքերում գործակատարներ են»:

Նույն շարքից