Մամուլի ակումբ 

Հայաստանում ասորական համայնքն ազատ է. Ասորական ֆեդերացիայի նախագահ

Այսօր  «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Իրինա Գասպարյանը:

Բանախոսն անդրադառնալով   հայաստանաբնակ ասորիների ներկայիս խնդիրներին, ասաց. «Ասորական համայնքի խնդիրների մասին միշտ էլ բարձրաձայնել ենք և Հայաստանում դրանք, համարյա միշտ  գտնում են իրենց լուծումը:  Այստեղ մեր խնդիրները բավականին հաջողությամբ լուծվում են, մի քանի դպրոցներում ասորերեն է դասավանդվում,  մեր սոցիալական խնդիրները որոշ չափով լուծվում են: Հայաստանում ասորական համայնքն ազատ է թե՛ լեզվի, թե՛ այլ հարցերում, ես այստեղ ոչ մի կուսակցության անդամ չեմ, սակայն ազատորեն կարողանում եմ համագործակցել բոլոր կուսակցությունների հետ: Միջազգային ոլորտում եղած  խնդիրներն են  այժմ առաջնահերթ, որոնք դեռևոս լուծում չեն ստանում: Այսօր   Իրաքում ասորական համայնքը կտտանքների է ենթարկվում, նրանց դուրս են հանում ասորական բնակավայրերից, քրդերը ուզում են ինքնավար հանրապետություն ստեղծել, և այդ հողերից դուրս են քշում ասորիներին»:


Գասպարյանը անդրադառնալով ասորիների ցեղասպանության ճանաչման գործընթացին, նշեց.  «Այս իրավիճակում  բարձրաձայնվեց նաև ասորական ցեղասպանության հարցը, որը դեռևոս որևիցե արձագանքի չի արժանացել: Հայաստանում  այս հարցում մենք դաշնակների հետ ենք համագործակցում, ներկայացրել էինք  Հայաստանում ասորիների ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ, սակայն այն այնպես էլ անարձագանք մնաց: »:

Բանախոսը նշեց, որ   արդեն տասնհինգ տարի է ցեղասպանության հարցը բարձրացվում է և  Շվեդիայի խորհրդարանը ընդունեց այն. «Շվեդիայի խորհրդարանում կան  շատ ասորիներ: Ցավով եմ նշում, որ երբ հայերը բարձրաձայնում են հայերի ցեղասպանության հարցը, ասորիների ցեղասպանության հարցը միշտ անտեսում են, սակայն ասորիները միշտ եթե  ասորիների ցեղասպանության  հարցը միշտ հայերի ցեղասպանության հարցի հետ են  բարձրաձայնում; Մինչ այժմ ասորիների ցեղասպանությունը ընդունել են  ԱՄՆ մի քանի նահանգներ, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան է աշխատում այդ ուղղությամբ»:


Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն, բանախոսը նշեց.«Ես գիտեմ, որ ԵՏՄ մտնելով, Հայաստանը  չի դադարեցնի  ԵՄ-ի հետ համագործակցությունը: Ասորիները  կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը» :

Նույն շարքից