Մամուլի ակումբ 

Ստեղծվել է նախագիծ, որն իրենից ներկայացնում է 3D ճանապարհորդությունների շարք դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ

analitik.am

Այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի  հյուրերն էին   «Հայկական Գանձեր» նոր ինտերակտիվ նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և Վլադիմիր Սոֆյանը:


Խոսելով նոր ստեղծված նախագծի մասին, որն իրենից ներկայացնում է  3D ճանապարհորդությունների շարք  դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ, «Հայկական Գանձեր» նոր ինտերակտիվ նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը ասաց.  «Մենք փորձել ենք ստեղծել մի նախագիծ, որը ամբողջ աշխարհին կներկայացնի Հաայստանը, Հայաստանի մշակույթը, հուշարձանները:   ժամանակը ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է  սմարթ տեխնիկայի զարգացմանը համընթաց: Հայաստանն այս շուկայում պատշաճ ներկայացված չէ,  սակայն այս նախագծով մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի  Հայաստանը ամբողջ աշխարհում  ճանաչեն որպես թանգարան՝  բաց երկնքի տակ: Արդեն շատ դրական արձագանքներ ունենք,  մարդիկ ցանկանում են   գալ Հայաստան, և իրականում տեսնել նախագծում ներկայացված ինը եկեղեցիները»:


Ստեփանյանը տեղեկացրեց, որ նախագիծը    շարունակելու համար հարկավոր են ֆինանսական աղբյուրներ և այժմ նախնական պայմանավորվածություն կա հեռուստամարաթոն անցկացնելու:


Նախագծի գաղափարի հեղինակ   Վլադիմիր Սոֆյանը նշեց, որ մենք   բազմամիլիոնանոց սփյուռք ունենք և այսպիսով,  Հայաստանը ավելի հասնելի է նրանց . «Այս նախագծի  միջոցով արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր սփյուռքահայերը,  տեսնելով մեր պատմամշակութային հուշարձանները,  գան հայրենիք, տեսնեն դրանք իրականում:   «Հայկական Գանձեր» նոր ինտերակտիվ նախագիծը հետզհետե  զարգանալու է, այժմ միայն Հայաստանի քարտեզն է ներկայացված, այնուհետև նաև Արևմտյան Հայաստանն էլ է  ներկայացված լինելու»:


Բանախոսը նշեց, որ նախագիծը  կոմերցիոն նպատակ չունի, այն ուղղված է միայն  Հայաաստանի մշակույթը աշխարհին ներկայացնելուն.« Նախագծի պատրաստումը տևել է երեք տարի, այժմ ինն հատ եկեղեցի կա ներկայացված, նպատակ ունենք ներկայացնել նաև այլ եկեղեցիներ: Ունենք  քանդված եկեղեցիներ, որոնց նախնական տեսքը ոչ ոք չի տեսել, սակայն այս նախագծի միջոցով ցանկանում ենք ցուցադրել նաև այդ եկեղեցիների նախնական տեսքը նույնպես, եթե համապատասխան մասնագետներ աշխատեն մեզ հետ»:


«Անալիտիկ» կենտրոնի հյուրերը տեղեկացրին, որ «Հայկական գանձեր» նախագծին ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես օժանդակել է՝ ստուգել է տեքստերը, որոնք երեք լեզվով են ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:  


 

Նշենք, որ «Հայկական Գանձերը» հավելվածը ներբեռնելու համար   հարկավոր է  iPhad-ով «App Store»-ից ներբեռնել ծրագիրը: Այժմ այն հասանելի է միայն iPhad-ի համար, սակայն շուտով հասանելի կլինի նաև անդրոիդներին:  

Նույն շարքից