Մամուլի ակումբ 

Հայաստանը անհաջող պետություն է, թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական առումով. Հարություն Մեսրոբյան

analitik.am

«Հայաստանը անհաջող պետություն է, թե՛  տնտեսական, և թե՛ քաղաքական առումով: Եթե մենք բուն պատճառի մասին չխոսենք, ապա չենք էլ հասկանա իրականությունը: Կախված նրանից , թե մեզ ով է ճնշում, դառնում ենք նրա կամակատարը, այդ թվում նաև տնտեսության ոլորտում: ՀՀ-ն մրցունակ չէ մի քանի գործոններով, օլիգարխիան և պետությունը սերտաճած են, այստեղ օլիգարխիայի գերշահույթն է գործում: Այժմյան քաղաքականությունը պետության համար անհեռատես  է , սակայն սեփական գրպանի համար շահավետ է»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց  կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը:


Խոսելով ՀՀ տնտեսության ներկա զարգացումների և դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ տատանումների մասին, բանախոսը նշեց.«Դրամ-դոլար փոխարժեքի տատանումների մասին շատ է խոսվում,  բայց դա արտառոց երևույթ  չէ, զարմանալի կլիներ, եթե  տատանումներ չլինեին: Լողացող փոխարժեքը ենթադրում է տատանում, եթե մեկ շաբաթվա մեջ տատանումը երեք տոկոսը չի գերազանցում՝ որպես սպառող պետք չէ ուշադրություն դարձնել դրան»:


Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ  Հայաստանի տնտեսությունը գահավիժում է. «Մենք վեց տարի մոմի տակ ենք ապրել՝ առանց ջեռուցման,  և դա  կրկին սպասվում է մեզ:  Հայաստանը տնտեսական առումով ունի ամենամեծ հաղթաթուղթը, ոչ մի երկիր էլեկտրաէներգիայի ավելցուկ չունի, իսկ մենք ունենք:  Մենք ուրիշ պետություններից փող ենք վերցնում, որ երկրի  կյանքը երկարացնենք, բայց ինչքա՞ն  կարող ենք այսպես գոյատևել: Մեր պետության բավարար վիճակը ավելի քիչ կախված է միջազգային կառույցներից ու ավելի շատ՝ քաղաքականության ճիշտ կազմակերոպումից: Այստեղ մտածողության աղետ է, ոչ թե տնտեսության»:

Նույն շարքից