Մամուլի ակումբ 

Վրացիները, թուրքերից օրինակ վերցնելով, լեզվի միջոցով ցանկանում են ջավախահայերին ձուլել. Շիրինյան

analitik.am

«Իտալիայի նման երկիրը Հայաստանի համար այնքան կարևոր չէ, ինչքան Վրաստանը:  Հայոսի և  Քարթլոսի եղբայրություն է եղել, սակայն այսօր այդ բևեռները բաժանվել են: Վրաստանը միշտ  օգտագործել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը,  Թուրքիայի հետ խորամանկորեն  համագործակցելով,  միշտ փորձել է համեղ պատառներ պոկել Հայաստանից»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:


Խոսելով  վրաց-թուրքական և վրաց-հայկական հարաբերությունների մասին, բանախոսը նշեց.  «Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, որում  եղել ենք միշտ, իսկ վրացիները՝  մի  իրականության մեջ, որի մեջ չպետք է լինեին: Վրաստանը  փորձում է ռուսական ազդեցության գոտում Թուրքիային  տեղավորել: Մեր իշխող դասակարգը պետք է լավ ուսումնասիրի հայ-ռուսական հարաբերությունները, մենք պետք է որոնենք վրաց-հայկական հարաբերությունները կարագվորվող ուղիները:  Արցախը պետք է համագործակցի Հարավային  Օսեթիայի և Աբխազիայի հետ:  Հայությունը Վրաստանում ազգային փոքրամասնություն չէ, մենք այնտեղ օտար չենք, մեր հողի վրա ու մեր երկրում ենք, որտեղ մօշտ եղել ենք ու կլինենք»:


Շիրինյանը շեշտեց, որ ամենամեծ խնդիրը Վրաստանում  էթնիկական ներքին հավասարակշռության խախտումն  է. «Վրացիները խորամանկորեն համագործակցում են բարեկամի հետ՝ համեղ պատառներ պոկելու համար:  

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումը ուղղված է Հայաստանի դեմ: Երկաթուղու կառուցման աշխատանքրին մասնակցեցին   վրացիներն ու թուրքերը, իսկ  հավաքարարի աշխատանքը մնաց ջավախքցուն: Այս երկաթուղու կառուցումամբ Թուրքիան ու Վրաստանը   Հայաստանը շրջափակում են  շարժի հնարավորությունից»:


Խոսելով վիրահայերի և ջավախահայերի ներկայիս խնդիրների մասին, նա ասաց.«Ջավախքում  դպրոցները վրացականանում են, վրացիները,  թուրքերից օրինակ վերցնելով, լեզվի միջոցով ցանկանում են ջավախահայերին  ձուլել: Վրացիները միշտ պատճառաբանում են,  ջավախցիները  աշխատանք չունեն, որովհետև վրացերեն չգիտեն, սակայն Թբիլիսիի հայությունը  շատ լավ լեզուն գիտի, բայց նույնպես  գործազուրկ է»:

Սարգիս Լևոնյանը նշեց, որ Վրաստանի համար արտաքին սպառնալիքը Ռուսաստանն է, իսկ թաքնված սպառնալիքը՝  Թուրքիան. «Ռուսաստանի վարած կոպիտ արտաքին ծավալապաշտական քաղաքականույթունը Ռուսաստանին մղում է դեպի Արևմուտք: Թուրքիան այս իրավիճակից օգտվելով՝  լուծում է երկու խնդիր՝  ամրապնդում է  իր դիրքերն Անդրկովկասում՝ Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան առանցքով: Թուրքիան կատարում է մեկ այլ կարևոր քայլ նույնպես՝ փորձում է սեպ մտցնել Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների  միջև: Վրաստանի խնդրով պետք է զբաղվի նաև հայկական սփյուռքը, քանի որ Թուրքիայի ազդեցությունը Վրաստանում մեծանալով, կազդի նաև ԱՄՆ շահերին»:


Խոսելով Ախալքալաքում  վրացական ռազմաբազայի  տեղակայման մասին,  բանախոսը շեշտեց, որ այդպիսով Վրաստանն ու Թուրքիան փորձում են վերահսկողություն հաստատել Ջավախքի վրա, այս քայլն ուղղված է նաև Ռուսաստանի դեմ, քանի որ տարիներ շարունակ Ախալքալաաքում տեղակայված է եղել ռուսական ռազմաբազան:

Նույն շարքից