Մամուլի ակումբ 

Հղիների նպաստի նախագծի ընդունումը կազդի Հայաստանում ծնելիության մակարդակի վրա. Հայկուհի Ղազարյան

analitik.am

««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը  2014 թվականին   հավանության է արժանացել, և եթե այժմ մայրության նպաստը հարյուր տոկոսով  տրվում է, ապա մայրության նպաստը հաջորդ տարում կկրճատվի»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Անաիդա Սիմոնյանը:


«Փոխհատուցումը կախված է լինելու վերջին գործատուի մոտ աշխատած ստաժից և հենց դա էլ  սահմանափակում է  կնոջն իր աշխատանքային ստաժն ազատ ընտրելու հնարավորությունից: Այն խախտում է  այն կնոջ իրավունքները, ով այժմ բարձր աշխատավարձ է ստանում: Մենք դեմ ենք այն բոլոր սահամանափակումներին, որոնք սահմանափակում են  մայրության նպաստի չափը, քանի որ   պետությունը չպետք է վճարի ավելի քիչ, քան կնոջ միջին աշխատավարձն է:  Բոլորի համար դրանք առաջնային օրենք պետք է լինեին, սակայն Հայաստանում դա այդպես չէ:  Հասարակությունը տվյալ խնդրով շատ է հետաքրքված, այս հարցը տղամարդկանց ևս հուզում է: Այժմ բողոքի ցույցեր են տեղի ունենում  կառավարության, ԱԺ շենքի դիմաց, կանայք իրենց բողոքն են արտահայտում:  Բազմաթիվ անգամ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպել ենք, տարբեր առաջարկներ են հնչել, որպեսզի աշխատող կանանց իրավունքները չոտնահարվեն, բոլորը դեմ են, որպեսզի իր գրպանից հանվի և չաշխատող կնոջը տրվի: ԱԺ-ում քննարկվել է այն հարցը, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, եթե տղամարդը զինվորական ծառայության է գնում, ապա նրա աշխատավարձից գումար չի կրճատվում, այս դեպքում անհավասարություն է առաջանում»-հավելեց բանախոսը:


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  անդամ Հայկուհի Ղազարյանն էլ նշեց, որ սա շատ կարևոր խնդիր  է, քանի որ այժմ Հայաստանն այնպիսի վիճակում է, որտեղ  ծնելիության մակարդակը ցածր է, և այս օրենքի կիրառմամբ՝ կինը շահագրգռված չի լինի մայրանալու:

Նույն շարքից