Մամուլի ակումբ 

ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում.ոլորտի մասնագետ

analitik.am

«ԱՊՊԱ ոլորտը Հայաստանում դեռևս խնդիրներ ունի: Ձեռքբերումներին զուգահեռ կան նաև մի շարք բացթողումներ»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Ավտոապահավագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը:

 

«Նախ և առաջ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում Ձեզ  որպես ԱՊՊԱ պայմանագիր: Այն ունի որոշակի ձև, որը հրապարակված է մեր կայքում, մասնավորապես հարկավոր է, որ ձախ վերևի անկյունում առկա լինի 32 նիշանոց ծածկագիրը, որը հավաստում է, որ այս պայմանագիրը գրանցված է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում: Նաև պետք է ուշադիր լինել, որպեսզի պայմանագիրը ստորագրված լինի ապահովագրական ընկերության անունից հանդես եկող անձի կողմիցի, որը կարող է լինել նաև գործակալ»,-նշեց  Սամվել Աղախանյանը:

 

Երկրորդ կարևոր խնդիրը ըստ բանախոսի՝  շահագործման նպատակ դաշտն է. «Շահագործման նպատակ դաշտում նշվում է նպատակը, որով շահագործվում է մեքենան, օրինակ՝ անձնական կամ տաքսի: Նկատել ենք մի իրողություն, որ հաճախ, որպես տաքսի շահագործվող մեքենաները նշվում են որպես անձնական: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ անձնական մեքենաների համար ավելի ցածր են վճարում»:

 

Աղախանյանը հավաստեց, որ տաքսին շատ է օգտագործվում և պատահարի ժամանակ շատ հաճախ քաղաքացին փորձում է թաքցնել, որ մեքենան օգտագործվել է որպես տաքսի, բայց դա էլ է բացահայտվում:

 

Աղախանյանը նկատեց, որ շատ հաճախ մարդիկ խնդիր են տեսնում ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու ժամկետին, որը հաշվարկվում է րոպեներով:

 

Լրագրողի դիտարկմանը, որ շատ հաճախ ականատես ու մասնակից ենք դառնում բավականին տհաճ մի երևույթի: Վթարից հետո` մինչև ԱՊՊԱ-ի գալը առաջանում է խցանում, քննարկումներ արդյոք չեն եղել, որպեսզի մշակվեն այլ տարբերակներ, որ ԱՊՊԱ-ի ներկայացուցչին այդքան չսպասեն :

 

«Երևան քաղաքում ԱՊՊԱ ներկայացուցիչը պետք է մոտենա 35 րոպեի ընթացքում: Սակայն, եթե չի գալիս այդ ընթացքում ԱՊՊԱ աշխատակիցը՝  վարորդը կարող է չսպասել և փաստաթղթավորել կատարվածը ՃՈ աշխատակցի հետ»-պարզաբանեց Հայաստանի ավտոապահավագրողների բյուրոյի կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանը:

 


Նույն շարքից