Մամուլի ակումբ 

Թուրքիան շարունակելու է խաղալ. Գ. Պետրոսյան

analitik.am

«Թուրքիան մի քանի ճակատով՝ դիվանագիտական, տեղեկատվական, քարոզչական, պատրասվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

 

«Այս բոլոր քայլերով Թուրքիան փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ փոխվել է, դրական զարգացում է ապրում, դրական տեղաշարժեր են կատարվում երկրում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից նման անկանխատեսելի, զուտ մակերեսային, քարոզչական քայլեր լինելու են»,- ասաց թուրքագետը:

 

Գ. Պետրոսյանի կարծիքով, այս պահին այդքան էլ ճիշտ չէ, որ Հայաստանն իր բոլոր ռեսուրսներն օգտագործի միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այլ պետք է ուժերը կենտրոնացվի իրավական դաշտում խնդիրը լուծելու ուղղությամբ. «Այս ուղղությամբ աշխատելու համար նախ և առաջ պետք է ստեղծել տեղական ու միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողով, որը պետք է հարցը քննի տարբեր տեսանկյուններից: Հանձնաժողովը պետք է որոշակի ժամանակում կարողանա եզրակացություն տալ, թե որքանով է իրատեսական դիմել միջազգային դատարան, ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ»:

 

 

Նա նշեց, որ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի «հարցազրույցը» թուրքական Posta թերթին, Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակումը տեղավորվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման շրջանակում:

Նույն շարքից