Մամուլի ակումբ 

Մենք կարողացանք համախմբել կենդանասերներին. «Դինգո թիմ» ՀԿ-ի իրավաբան

analitik.am

«Մենք կարողացանք համախմբել կենդանասերներին, սակայն Դինգո թիմ» ՀԿ-ն չի մասնակցելու 2015թ-ի հայտարարած մրցույթին»,-այսօր «Անալիտիկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Դինգո թիմ» ՀԿ-ի իրավաբան Հեղինե Խաչիկյանը:

«Դինգո թիմ» ՀԿ-ի լրատվական բաժնի ղեկավար Արփի Բեգլարյանը ասաց. «Մեր կազմակերպությունը չի կարող մասնակցել մրցույթին, որովհետև ուղղակիորեն ֆիզիկապես չենք հասցնի: Այս պահի դրությամբ «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը հրաժարվել է մասնակցել քաղաքապետարանի հայտարարած մրցույթին»:

 

«Դինգո թիմ» ՀԿ-ի իրավաբան Հեղինե Խաչիկյանը սա կապեց վերջին օրերին ընկերության շուրջ տեղի ունեցող սկանդալի հետ:

 

Բանախոս Արփի Բեգլարյանը շարունակեց իր խոսքը՝ ասելով. «Յունիգրաֆ Իքս» չլինի, լինի մի ուրիշ կազմակերպություն, կարևոր չէ, անունները փոխելով նրանց գործունեությունը չի փոփոխվելու: Նույն կերպ տրամադրվելու են մեծ գումարներ, որոնք չեն ծառայելու իրենց նպատակին: Կացարանը գտնվում է Արտամետ գյուղում: Կենդանիներին ուղղակի այրում են: Սրսկում են լիդոկաին ու քնեցնելով վառում են: Լիդոկաինը շատ էժան է, դրա համար էլ այդ դեղամիջոցից են օգտվում: Կացարանում ոչ թե այն խնդիրն է, թե կենդանիներին որտե՞ղ են քնեցնում, այլ նրանց վերացումը»:

 

Հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում են տեսնում, ձմեռն անցկացնելու ի՞նչ պայմաններ են լինելու այս տարի, ՀԿ-ի իրավաբանը պատասխանեց.«Պատկերը նույնն է լինելու՝ ինչ անցած տարիներին»:

Նույն շարքից