Մամուլի ակումբ 

Հատուկ կարիքներով մարդկանց խնդիրների լուծումը միայն թեքահարթակների առկայությունը չէ. Մարիաննա Չալիկյան

analitik.am

«Այսօրը մ միմյանց շնորհավորելու համար չէ, այլ`  պետք է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները բարձրաձայնել»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Տիկին Չալիկյանը գտնում է, որ հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները միայն թեքահարթակները չեն, որոնց լինել-չլինելու մասին հաճախ է խոսվում: Հաշմանդամություն ունեցող մարդու խնդիրը հարմարեցված տրանսպորտի բացակայությունից, կրթություն ստանալու եւ աշխատանքի իրավունքից զրկված լինելուց մինչեւ նախադպրոցական տարիքի հատուկ կարիքներով երեխաների տանը փակված լինելն է:

 

Նրա ներկայացմամբ՝ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ հարցում են անցկացրել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` պարզելու, թե այդ քաղաքների հասարակական օբյեկտները որքանով են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդուն: Պարզվել է՝ ո’չ Գյումրիում, ո’չ էլ Վանաձորում ոչ մի մշակութային օջախ մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց:

Նույն շարքից