Մամուլի ակումբ 

Ընդդիմության հայտարարած թեժ աշունն այդպես էլ չկայացավ. Ա. Իսկանդարյան

analitik.am

«Արտաքին հարաբերություններում ամենաշոշափելին ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ այս տարի` ԵՏՄ-ին անդամակցության գործընթացն էր: Ես կասկածում եմ, որ այդ գործընթացը կավարտվի մինչև հունվարի 1-ը»,-«Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2014թ.-ի հիմնական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


Նա նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում գոյություն ունեին որոշակի խնդիրներ, որոնք տեղի են ունենում նաև այժմ. «Հայաստանի շուրջ տեղի են ունեցել լուրջ իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նաև մեզ վրա` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ուկրաինական ճգնաժամը, արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները»:


Իսկանդարյանի խոսքով, ԵՏՄ-ի շրջանակներում գոյություն ունեն հակասություններ Մինսկի և Աստանայի միջև, Մոսկվայի և Մինսկի միջև, որը տեղի են ունենում տարբեր պատճառներով:


Անդրադառնալով ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին Իսկանդարյանը նշեց, որ տեղի է ունեցել էլիտաների վերաֆորմատավորում, էլիտաների կոնսեսուսի վերաֆորմատավորում. «Տեղի են ունենում նաև ընդդիմության մարգինալացում, տեղի է ունենում դիսկուրսների մարգինալիզացիա, ընդդիմության տրոհում և այլն»:

Ա. Իսկանդարյանը հավելեց, որ ընդդիմության հայտարարած թեժ աշունն այդպես էլ չկայացավ:

Նույն շարքից