Մամուլի ակումբ 

«2014 թվականը վերջին 20 տարվա ընթացքում ամենաարդյունավետն էր աստղագիտության համար». տնօրեն

analitik.am

«2014 թվականը վերջին 20 տարվա ընթացքում ամենաարդյունավետն էր աստղագիտության համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությանը: Բյուրականի աստղադիտարանի արդիականացված երկու դիտակները 2015թ-ից կշահագործվեն: Դրանք  վերանորոգվել են 2014-ին:


Ամփոփելով աստղադիտարանի 2014թ-ի գործունեությունը՝ Հայկ Հարությունյանն ընդգծեց, որ շատ կարևոր էր, որ աստղադիտարանն այս տարի  Կառավարության կողմից ձեռք բերեց գիտական կենտրոնի կարգավիճակ, որը թույլ տվեց իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ֆինանսների բացակայությունների պատճառով վերջին 20-25 տարվա ընթացքում հնարավոր չէր լինում իրականացնել:

«Մենք սկսեցինք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք արդեն 80-ականների վերջերից գոյություն ունեին: Դրանցից առաջինը գիտատեխնիկական բազայի արդիականացումն էր: Աստղադիտարանի մեծ դիտակը շահագործվել էր 70-ականներին, իսկ փոքրը՝ 60-ականներին: Մեծ դիտակի արդիականացման աշխատանքները սկսվեցին 2012-ի ամռանը և ընդամենը երկու օր առաջ ներկայացրին ընդունման ակտերը: Դիտակի կառավարման համակարգը թվայնացվել է ու 2015-ին կսկսենք շահագործել ու ավելի արդյունավետ, քան վերջին 20 տարիներին»,- ասաց նա:

Նույն շարքից