Մամուլի ակումբ 

Պետք է փոփոխել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ռազմավարությունը. թուրքագետ

analitik.am

Թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար պետք է փոփոխել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ռազմավարությունը, ակտիվացնել իրավական դաշտում խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը:

 

Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ ԳևորգՊետրոսյանը:

 

«Ընդհանրապես, պետք է պայքարը դարձնել ավելի բազմաճյուղ: Այժմ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, սակայն կան որոշակի հիմքեր ակտիվացնելու պայքարը նաև իրավական դաշտում: Ինչպես նաև մենք ռեսուրսներ ունենք ակտիվացնելու մեր աշխատանքները հենց թուրքական հասարակության շրջանում»,-հավելեց թուրքագետը:


Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՀՀ նախագահին ուղղված Գալիպոլիի տարեդարձինն մասնակցելու հրավերինˋ Պետրոսյանը նշեց, որ գլխավոր նպատակը միջազգային հանրության ուշադրությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից շեղելն է:



«Վերլուծելով Թուրքիայի նախկին քայլերըˋ կարող ենք որոշակի կանխատեսումներ անել. այս քայլը մեծ աղմուկ է պարունակում, պատրանք, իբր (Թուրքիայում) դրական տեղաշարժ կա, սակայն, իրականում,  խորքային լուրջ զարգացումներ չկան»,- ասաց թուրքագետը: Նրա խոսքովˋ 2014 թվականի ապրիլի 24-ի Էրդողանի ուղերձն ուղղված հայ ժողովրդին, Էթիեն Մահչուփյանի նշանակումը որպես վարչապետի գլխավոր խորհրդական նույն ժխտողական քաղաքականության ավելի արդիական դրսևորումներն են:

Նույն շարքից