Մամուլի ակումբ 

Եզդիաբնակ գյուղերը անցել են քրդերի տիրապետության տակ

analitik.am


Օգոստոս ամսից սկսած՝ եզդիների դեմ ցեղասպանությունը չի դադարում եւ հիմա Եզդիների միության նախագահը աշխարհի գերտերություններին դիմում է կոչով եւ պահանջում եզդիների ինքնիշխանությունը եւ որ իրենց տարածքները լինեն գերտերությունների հովանավորության տակ. «Ինձ շատ է զարմացնում, մատս թափ եմ տալու այն արեւմտյան գերտերությունների ղեկավարների վրա, երբ վեցերորդ ամիսն է՝ եզդիներին վերացնում են, սակայն որևէ մեկը չի օժանդակում:  Հյուսիսային Իրաքում արդեն 17 հազար եզդիներ սպանդի են ենթարկվել, իսկ տարածքի 70 եզդիաբնակ գյուղերը անցել են քրդերի տիրապետության տակ։ Եզդիները դիմել են այնտեղից փախուստի, եւ շուտով քրդերը կհայտարարեն, որ դա իրենց տարածքն է: Այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:


Օգոստոս ամսից սկսած՝ եզդիների դեմ ցեղասպանությունը չի դադարում եւ հիմա Եզդիների միության նախագահը աշխարհի գերտերություններին դիմում է կոչով եւ պահանջում եզդիների ինքնիշխանությունը եւ որ իրենց տարածքները լինեն գերտերությունների հովանավորության տակ. «Ինձ շատ է զարմացնում, մատս թափ եմ տալու այն արեւմտյան գերտերությունների ղեկավարների վրա, երբ վեցերորդ ամիսն է՝ եզդիներին վերացնում են, սակայն որևէ մեկը չի օժանդակում: Այդ մարդկանց գյուղերը, տուն-տեղերը վառել են, մարդիկ թողել- հեռացել են, չեն կարողանում իրենց տուն վերադառնալ»: Պրն Թամոյանը վստահ է,որ քրդերի կողմից իրականացված այդ սպանդը նույն գործողությունն է, որ տեղի է ունեցել 1915 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում. «Ինձ համար շատ զարմանալի է՝ ՄԱԿ-ի անվտանգության կազմակերպության երկրները ինչո՞ւ են լռում»: ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ասուլիսում անդրադարձավ Հայաստանում եզդիների խնդիրներին:


2011 թվականի տվյալներով, Հայաստանում ապրում է 35800 եզդի, կա 20 եզդիաբնակ գյուղ. «Սակայն այդ գյուղերում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ. գյուղերում չկան բուժկետեր, դա գալիս է կադրերի պակասից:


Պետք է Հայաստանի բուհերում եզդի ուսանողները, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ընդունվեն քվոտաներով, որպեսզի մասնագիտություն ունենան` հետագայում աշխատանք գտնելու համար: Գյուղերում չկան ջրատար խողովակներ, ճանապարհները շատ վատ վիճակում են, եզդիաբնակ գյուղերում դպրոցները խարխլված վիճակում են»: 

Նույն շարքից