Մամուլի ակումբ 

Մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չի լինի. Սերգեյ Մինասյան

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության սաստկացումը բխում է Ադրբեջանի նպատակներից։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում կարծիք կա, որ կարելի է սահմանային միջադեպերի միջոցով հայկական կողմին կամ  միջազգային հանրությանը ինչ-որ բան պարտադրել եւ հասնել ստատուս քվոյի փոփոխությանը։  Այս մասին փետրվարի 4-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։


 «Սակայն դրա հետ մեկտեղ նրանք մոռանում են, որ ստատուս քվոն կարելի է փոխել միան երկու դեպքում. կամ ռազմական գործողությունների միջոցով, որն այս պարագայում ես այնքան էլ հավանական չեմ համարում, կամ էլ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածության հիման վրա»,- ասաց  է նա:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության շեշտադրումներում, ըստ քաղաքագետի, ակնհայտ էր Ադրբեջանին ուղղված մեսիջը: Այդուհանդերձ, համանախագահների տարածաշրջան կայանալիք այցից առավել խիստ շեշտադրումներ սպասելն իզուր է: 

Նույն շարքից