Մամուլի ակումբ 

Թատրոնը միշտ պետք է լինի երիտասարդ. Ռուբեն Բաբայան

analitik.am

Տիկնիկային թատրոնը այս տարի ևս հավատարիմ կլինի իր իմիջին` աշխատելով մնալ մշակութային կենտրոն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Այս տարի թատրոնի խաղացանկը բավականին ծանրաբեռնված է և բազմազան: 

 

Անդրադառնալով թատրոնի խնդիրներին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ դրա խնդիրները չեն առանձնանում մյուս ոլորտներից. «Դրանք զուտ ադմինիստրատիվ հարցեր են: Թատրոնը կենդանի օրգանիզմ է: Դա պարզապես շենքը չէ: Այն ստեղծագործական անձնակազմն է , որը ծնվում է և մահանում: Նոր թատերախումբ ստեղծելու համար հինը պետք է մեռնի: Թատրոնը տալիս է ստեղծագործական արտադրանք, ինչը տարբերվում է այլ ոլորտի կանոններից: Հնարավոր չէ մեկ տարի առաջ կանխատեսել` ինչ կստեղծվի ստեղծագործողի երևակայությունում», - ասաց նա:

Թատրոնի ղեկավարը ընդգծեց ստեղծագործական աշխատողների արհմիություն ստեղծելու անհրաժեշտությունը:

Նույն շարքից