«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արտակ Ալեքսանյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն լրագրող կատեգորիայում: Կատեգորիա  I -1

Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։

1998 թ.-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։

2005 թ.-ին ուսումնասիրել է քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։

1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի լրագորող, ապա` «168 ժամ» լրաթերթի տեսաբան:

2002-2003թ.թ. աշխատել է որպես «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։ Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։

2000-2011թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա` գործադիր պրոդյուսեր։ Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացնում է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։

Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող»: 2011թ-ից հանդիսանում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարում է «Բանաձև» հաղորդաշարը։

Նույն շարքից