«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արամ Աբրահամյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն լրագրող կատեգորիայում:  Կատեգորիա I-3

Ծնվել է 1960թ. փետրվարի 17-ին, Երևանում:

1978-1983թ.թ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու է:

1983-1986թ.թ. երգեցողություն է դասավանդել Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում: 1986-1991թ.թ. եղել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար:

1991-1992թ.թ. «Ա1+» ստուդիայի գլխավոր խմբագիրն է եղել:

1992-1994թ.թ.` ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը:

1998թ-ից վարում «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարը, որը 2012թ-ից հեռարձակվում է «Արմնյուզ» հեռուստաալիքով:

2002թ. արժանացել է Երևանի Մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:

2004թ. ղեկավարել է «Առավոտ» հեռուստաընկերությունը: Տպագրվել է «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения» և այլ պարբերականներում:

1994թ-ից «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն է:

 2011թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Հորիզոն» լրատվական ծրագիրը:

 

Նույն շարքից