«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Նվեր Մնացականյան

Ներկայացված է տարվա լավագույն լրագրող կատեգորիայում:  Կատեգորիա I-5

Ծնվել է 1957թ. մարտի 29-ին, Լենինականում:

1975-1980թ.թ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Մասնագիտությամբ աշխատել է մինչև 1988թ.: Տպագրվել է թերթերում և ամսագրերում:

1993թ-ից հեռուստատեսությունում է:

1993-1998թ.թ. աշխատել է Գյումրու «Շիրակ» հեռուստաընկերությունում` որպես գլխավոր խմբագիր, վարել հեղինակային հաղորդումներ` «Կադրում և կադրից դուրս», «Հայացք հյուսիսից»: Նրա «Շիրակի համայնապատկեր» ամենշաբաթյա վերլուծական հաղորդաշարը 1996-1998թ.թ. հեռարձակվել է Հայաստանի Ազգային հեռուստատեսությամբ:

1998-2011թ.թ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես լրագրող, մեկնաբան, որտեղ վարել է «Հորիզոն» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը և հեղինակել ու վարել է «Հեռանկար», «Հայկական աշխարհ» հաղորդումները: 2011թ-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում: Վարում  է «Առաջին» լրատվականի հիմնական թողարկումը, ինչպես նաև` հեղինակային «Հարցազրույց» ամենօրյա հաղորդաշարը: 1999թ. մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին: 2003թ.-ին երկու անվանակարգերում ստացել է «Հեռանէ» մրցանակ:

2009թ. արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը:

 

Նույն շարքից