«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արմեն Աշոտյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-

Ծնվել է 1975 թ. հուլիսի 25-ին Երևանում: 

Կրթություն

1992-1998 թթ. - Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ` «Բուժական գործ» մասնագիտություն 

1998-2000 թթ. - Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա` «Դատական բժշկություն» մասնագիտություն

2005 թ. - ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոց

2007 թ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներ

Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ. - ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ
2002-2005 թթ. - ԵՊԲՀ ռեկտորի օգնական
2003 թ. - ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, 2006թ.` դոցենտ
2005-2006 թթ. ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական կարգով
2005-2007 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ
2007-2008 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2008 թ. - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2009 թ. մայիսից` ՀՀ կրթության և գիտության նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ


ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով: Բժշկական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա: 1999-2003 թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ, 2003-2005 թթ.` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: Պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ», ՀՀ Ոստիկանության «Համագործակցության համար» և «Օրենքի պատվար», ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Ոսկե մեդալ», Երևանի քաղաքապետարանի «Ոսկե մեդալ» մեդալներով, արժանացել է Ռումինիայի ԱԳՆ-ի պատվավոր մրցանակի:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նույն շարքից