«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արմեն Գևորգյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-2

Ծնվել է 1973 թ.-ի  հուլիսի 8-ին Երևանում:

Կրթություն
1990 թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ,
1991 թ. տեղափոխվել և 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը
1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն,
1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն
1997-1998 թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998 թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2000-2006 թթ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։
2006 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007 թ. հունիսից մինչեւ 2008 թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։
Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
ՀՀ նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:
ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

Այլ տվյալներ
Պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Նույն շարքից