«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Գագիկ Բեգլարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-4

Ծնվել է 1964 թ. հունվարի 1-ին Երևանում:

Կրթություն
1978-1981 թթ. - Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1981-1985 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1993 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր
2002-2008 թթ. - Կենտրոն համայնքի թաղապետ, վերընտրվել է 2 անգամ (2005 թ. և 2008 թ.)
2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ
2009 թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ (պաշտոնավարել է մինչև 2010 թ. դեկտեմբերի 8-ը)
2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Զինապարտ է: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահ։

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նույն շարքից