«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Դերենիկ Դումանյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-5

Ծնվել է 1953 թ.-ի հունվարի 1-ին Երևանում:  

Կրթություն
1972-1978 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1978-1979 թթ. - Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա
1982-1987 թթ.- Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն
1970-1971 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ՝ ցրիչ
1971-1972 թթ. – Երևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկա՝ բանվոր
1979-1984 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ՝ տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ
1984-1985 թթ. - Երևանի թիվ 19 պոլիկինիկա՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ
1985-1986 թթ. – Երքաղգործկոմի առողջապահության բաժին՝ բժիշկ-տեսուչ
1986-1992 թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին՝ ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար
1992-1997 թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ
1997-2011 թթ. – ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ՝ տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ
2011 թ. մարտի 4-ից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար
2011 թ. ապրիլի 30-ին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր
2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
Բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ:
Զինապարտ է, լեյտենանտ: 1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին, 1994 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով: Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:
Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ: 2006 թ. պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով, 2009 թ.` Ծովակալ Իսակովի անվան մեդալով, 1998 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար», 2002 թ.՝ ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով, 2003 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2004 թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2005 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով, 2006 թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2010 թ.` ԼՂՀ նախագահի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով, 2011 թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ է, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ: «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի, հինգ թոռնիկ

Նույն շարքից