«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Դավիթ Սարգսյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն նախարար կատեգորիայում  A-6

Ծնվել է 14 հուլիսի 1977թ-ին Երևանում:

Կրթություն
1994-1999 թթ.- Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, մասնագիտացումը` տնտեսագետ
1999-2002 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն
1997-1998թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ
1998-1999թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ
2001-2003թթ. - Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհուրդ, տնօրենի տեղակալ
2003-2008 թթ. - Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտ` դասախոս
2004-2007 թթ.- Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խումբ, քարտուղար
1999-2002 թթ.- ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ
2002 թ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ
2002-2006 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ
2006-2008 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ
2008 -2013 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
2013 թ. մայիսի 8-ից` ՀՀ ֆինանսների նախարար

Այլ տվյալներ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի

Նույն շարքից